«Բոլորիդ ճակատներին կարմիր արյունով գրված է Արթուր, Յուրիկ, Գագիկ»
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում շարունակվում է «Սասնա ծռեր» խմբի 10 անդամների գործով հերթական դատական նիստը, որի ընթացքում հարցաքննվեցին տուժողներ Սարգիս Գրիգորյանը և Գեղամ Խաչատրյանը:
ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 4-րդ գումարտակի նախկին հրամանատար Գեղամ Խաչատրյանն ասաց, որ դեպքի վայր է ժամանել Զվարթնոց օդանավակայանից, երբ ծառայակիցներից զանգահարել և տեղեկացրել են ստեղծված իրավիճակի մասին։
Գործով ամբաստանյալ Արմեն Բիլյանի այն հարցին, թե հիշում եք՝ ո՞նց էիք ՀՀ քաղաքացիներին լավ ծեծի ենթարկում, Գեղամ Խաչատրյանը պատասխանեց. «Իսկ դուք հիշո՞ւմ եք ոնց եք մեր ... բոլորիդ ճակատներին կարմիր արյունով գրված է Արթուր, Յուրիկ, Գագիկ»։
«Հլը էդ հարց է՝ ում ճակատին է գրված։ Շատ մեծ հարց է», -արձագանքեց Ա. Բիլյանը։
«Սասնա ծռեր» խմբի անդամ Վարուժան Ավետիսյանը նշեց, որ պայմանականորեն ասած ոստիկանական ծառայողների ցուցումքները, «որովհետև ոստիկանություն չենք ունեցել, եղել է զինված հրոսակախումբ, որ ծառայել է հանցավոր ռեժիմին», չեն կարող հիմք լինել արդարադատություն իրականացնելու համար։
«Միակ տարբերակը անցումային արդարադատությունն է»,- ասաց ամբաստանյալ Ավ. Ավետիսյանը։
Հիշեցնենք, որ ՊՊԾ գնդի գրավման գործով «Սասնա Ծռեր» խմբի անդամներից կալանքի տակ շարունակում են մնալ ամբաստանյալներ Արմեն Բիլյանն ու Սմբատ Բարսեղյանը, որոնք մեղադրվում են նաև սպանության մեջ: Մյուսների նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը փոխվել է՝ պատգամավորների անձնական երաշխավորությամբ։ Պավել Մանուկյանն ազատ է արձակվել 1 միլիոն դրամ գրավի դիմաց։
Հարակից հրապարակումներ`
- «Թուրքի նման գիշերվա կեսին հարձակվելը ...». ՊՊԾ գնդի նախկին հրամանատարի հարցաքննությունից
- Դատարանում վիճեցին «Սասնա ծռերի» անդամներն ու ՊՊԾ գնդի նախկին հրամանատարը
- ՊՊԾ գնդի գրավման գործով դատական նիստին զուգահեռ՝ բողոքի ակցիա
- ՊՊԾ գնդի գրավման գործով դատավարությունը կրկին դռնբաց է
- Վալերի Օսիպյանը դատարանում պատմեց, թե ինչ է կատարվել ՊՊԾ գնդում
- ՊՊԾ գնդում հերթապահած բուժքույրն իրեն տուժող չի ճանաչում
- Թող մինչև վերջ էլ նստի ու պատասխան տա. ՊՊԾ գնդի գրավմանը սպանված ոստիկանի կին
- ՊՊԾ գնդում ոստիկանի ուղղությամբ պատահական կրակոցի հեղինակը Էդվարդ Գրիգորյանն է. Պավել Մանուկյան
- ՊՊԾ գունդը գրաված խմբի անդամներից ևս երկուսը գրավի կիրառմամբ ազատ արձակվեցին
- ՊՊԾ գունդը գրաված խմբի անդամներից Արմեն Լամբարյանն ազատվել է կալանքից
Լրահոս
Տեսանյութեր
«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը