Ռալֆ Յիրիկյանի ֆեյսբուքյան մարտահրավերը Հակոբ Արշակյանին՝ նվիրված Հովհաննես Թումանյանի ծննդյան 150-ամյակին
ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանի նախաձեռնությունը՝ Հովհաննես Թումանյանի ծննդյան 150-ամյակին նվիրված` «մարտահրավերի» կազմակերպումը ֆեյսբուքյան ուղիղ եթերում, շարունակվում է:
Ռալֆ Յիրիկյանի «մարտահրավերն» ընդունած ՀՀ կապի, տրանսպորտի ու տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանն այն ուղղել է Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցին, որն էլ իր հերթին «մարտահրավեր» է փոխանցել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանին: Նախարարի «մարտահրավերի» հասցեատերն ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանն է:
Նախաձեռնության մասնակիցն ընթերցում է Թումանյանի որևիցե քառյակ և «մարտահրավեր»-ը փոխանցում է այն մասնակցին, որին ինքն է որոշում:
Լրահոս
Տեսանյութեր
«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը