Ռուս դպրոցականները ծնողների հետ գարնանային արձակուրդները նախընտրել են անցկացնել Թբիլիսիում և Հռոմում
Ռուսաստանում դպրոցական գարնանային արձակուրդներին ամենապահանջված ուղղությունները դարձել են Թբիլիսին, Հռոմը և Պխուկետը (Թայլանդի ամենամեծ կզիներից մեկը)։ Ծնողները երեխաների հետ նախընտրել են արձակուրդներն անցկացնել հենց այս երկրներում, գրում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով Aviasales-ի տվյալները։
Ըստ տուրիստական որոնողական համակարգի՝ ամրագրումների մեկ երրորդը բաժինը է ընկել Ռուսաստանին։ Մասնավորապես, ամենահայտնի ուղղություններն են դարձել Մոսկվան, Սոչին, Սանկտ-Պետերբուրգը, Սիմֆերապոլը և Կրասնոդարը։ Տոմսի միջին արժեքը կազմել է 8,143 ռուբլի, ինչը 9% -ով գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշը:
Ինչ վերաբերում է օտարերկրյա ուղղություններին, ապա փորձագետներն առանձնացրել են հետևյալ երկրները՝ Թբիլիսի, Հռոմ, Պխուկետ, Դուբայ և Ստամբուլ: Ընդ որում, դեպի Վրաստան, Իտալիա և Թուրքիա ավիատոմսերի ամենացածր գինը եղել է 13 000 ռուբլի: Դուբայի տոմսի միջին արժեքը կազմել է 22 հազար ռուբլի, իսկ Պխուկետինը՝ 40 հազար ռուբլի: Պետք է նշել, որ մեկ տարում ՌԴ-ից արտասահմանյան երկրների տոմսերի միջին արժեքն աճել է 5%-ով և կազմել 25,789 ռուբլի:
Հարակից հրապարակումներ`
- Ռուս դպրոցականները գարնանային արձակուրդներին նախընտրում են հանգստանալ Երևանում
- Երևանը մարտյան տոներին ռուս զբոսաշրջիկների նախընտրելի քաղաքներից է
- «Հայաստանը պատմությունը սիրողների համար իսկական դրախտ է»
- Սիրահար զույգերը նախընտրում են Երևանը
Լրահոս
Տեսանյութեր
«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը