Ռուսաստանում սպանել են հայ երիտասարդ գործարարին
«Սոցստրոյ» շինարարական ընկերության գլխավոր տնօրեն Մհեր Սարաջյանին Մոսկվայի շրջանի Կրասնոգորսկ շրջանի բնակարաններից մեկում սպանված են գտել։
Ռուսական լրատվամիջոցների փոխանցմամբ, 34-ամյա գործարարի դին գտել են երկուշաբթի երեկոյան։ Մահը վրա է հասել դանակի բազմաթիվ հարվածների հետևանքով։
Դեպքի վայրից իրավապահ մարմիններն առգրավվել են 5 խոհանոցային դանակ։ Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ։
Լրահոս
Տեսանյութեր
«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը