Արարատ Միրզոյանին փաթեթավորած հեռուստացույց են նվեր տարել
Ազգային Ժողովում վարչապետ Փաշինյանի ու ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի՝ վարկերի մասին հայտարարություններն անտարբեր չթողեցին քաղաքացիներին։ Մարդիկ դա քննարկեցին ֆեյսբուքում, նույնիսկ լրագրողներից մեկն առաջարկեց փակել կառավարության ղեկավարի վարկը։
Այսօր գործի է անցել «Այլընտրանք» ՀԿ-ն։
«Ես և իմ ընկեր Գարեգին Պետրոսյանը Այլընտրանք հարասարակական կազմակերպության անունից մեր նվերն ենք տվել Արարատ Միրզոյանին: Նմանատիպ փոքր հոգսերը մենք միշտ կվերցնենք մեզ վրա, որպեսզի նրանք ժամանակ ունենան զբաղվելու պետության ծանր հոգսերով»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է Նարեկ Մանթաշյանն ու տեղադրել որպես նվեր տարած հեռուստացույցի լուսանկարը:
Հիշեցնենք, որ խորհրդարանում Մանե Թանդիլյանի՝ սպառողական վարկերի մասին հարցին ի պատասխան, գործադիր մարմնի ղեկավարը հայտարարեց. «Եթե չեմ սխալվում՝ մեր լվացքի մեքենայի վարկը մինչև հիմա դեռ չենք վերջացրել, մի չորս տարի առաջ ենք գնել»։
ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն էլ ասաց. «Հենց այդ նույն տրամաբանությամբ այն օրը գնացի վարկով հեռուստացույց վերցնելու, էն էլ ինձ ապառիկ չտվեցին, հարկադիրը կալանք էր դրել իմ հաշվին, չվճարած տուգանք ունեի»։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Գևորգ Դանիելյան. Շատ վատ է, որ մենք չենք օգտագործում Սահմանադրության անվտանգության բարձիկները