Նինոծմինդա-Հայաստան ճանապարհը կվերականգնվի երկու առանձին նախագծերով
Նինոծմինդա-Հայաստան ճանապարհը կվերականգնվի երկու առանձին նախագծերով՝ Նինոծմինդա-Օրլովկա և Օրլովկա-սահման: Jnews-ի հաղորդմամբ, աշխատանքները խոստանում են սկսել եղանակային պայմանները բարելավելուն պես, սակայն, եթե Օրլովկա-Հայաստան ճանապարհի դեպքում տենդերը նախորդ տարվա է, ու այս տարի աշխատանքները շարունակվելու են, ապա Նինոծմինդա-Օրլովկայի դեպքում մրցույթը դեռ պետք է հայտարարվի:
Նինոծմինդա-Հայաստան ճանապարհի մոտ 15 կմ-ոց հատվածը գտնվում է շատ վատ վիճակում: Վարորդները բողոքում են, որ կառավարությունը ոչինչ չի ձեռնարկում այս խնդիրը լուծելու համար, և միևնույն ժամանակ ճանապարհի անանցանելիության պատճառով նրանք ստիպված են մեքենան վերանորոգել ամեն անգամ այդ ճանապարահահատվածն անցնելուց հետո:
Օրլովկա-Հայաստան ճանապարհահատվածի տենդերը շահել էր «Սաքմիլսադենմշենի» քութաիսյան ընկերությունը: Ընկերությունն անցյալ տարի որոշակի աշխատանքներ կատարել էր, սակայն դրանց մեծ մասը կկատարի այս տարվա ընթացքում: Ընկերությունից հայտնել են, որ աշխատանքները կվերսկսվեն եղանակները տաքանալուց հետո, և դրանք կավարտվեն 2019 թ. սեպտեմբերին:
Ինչ վերաբերում է Նինոծմինդա-Օրլովկա ճանապարհին (7 կմ), «Ջավախ Ավտո Գզա»- ի գլխավոր տնօրեն Նոդար Ինասարիձեն ասել է, որ այս հատվածը ևս կվերականգնվի այս տարի:
«Հանձնաժողով է եղել և հանձնաժողովի որոշմամբ կհայտարարվի մրցույթ: Ընկերությունը, որը կշահի տենդերը, կասֆալտապատի ճանապարհի այս հատվածը»,- ասել է նա:
Հարցին՝ արդյոք Նինոծմինդա-Հայաստան ճանապարհը մտադիր են մինչ բարեկարգման ավարտը մի քիչ գոնե կարգի բերեն, որպեսզի այն անցանելի լինի, Նոդար Ինասարիձեն պատասխանել է. «Երբ սկսվեն Օրլովկա-մաքսակետ վերանորոգման աշխատանքները, մենք զուգահեռաբար կլուծենք Նինոծմինդա-Օրլովկա հատվածի հարցը, որպեսզի ավտոմեքենաները կարողանան անցնել առանց որևէ դժվարության»։
Իսկ առայժմ ճանապարհն այս տեսքն ունի.
Հարակից հրապարակումներ`
- Հայաստանին հետաքրքրում է ոչ միայն Նինոծմինդա-Բավրա, այլ նաև Բաթումի-Բավրա ճանապարհահատվածի կառուցումը. վարչապետ
- Կվերակառուցվի Նինոծմինդայից դեպի ՀՀ սահման տանող ճանապարհը
- Նինոծմինդա-Հայաստան ճանապարհը վերանորոգվում է
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին