Ով արել է՝ սրբություն չունեցող անձնավորություն է. Օսիպյանը՝ «Եռաբլուրում» գողության մասին
«Եռաբլուր» զինվորական պանթեոնի հարակից տարածքում կայանված մեքենաներից գողություն կատարելու մեղադրանքով կան կասկածյալներ: Այս մասին գործադիրի նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը:
«Միանշանակ դատապարտում եմ նման արարքն ու այն էլ այնպիսի վայրում, ինչպիսին Եռաբլուրն է։ Բայց ես տեղեկացնում եմ, որ մի փոքր էլ այնպես չէ եղել, ինչպես ներկայացվում է։ Հանրության մոտ կարծիք է ձևավորվել, որ դեպքը տեղի է ունեցել իրավապահների ներկայությամբ: Այո, անվտանգության նկատառումներով այնտեղ եղել են ոստիկանության և այլ գերատեսչությունների ծառայողներ, սակայն երբ արարողակարգային միջոցառումն ավարտվել է, նրանց ծառայությունը նույնպես ավարտել է: Եւ դեպքը տեղի է ունեցել ոստիկանների բացակայության պարագայում՝ այն հատվածում, որտեղ տեսանելի չէր կարող լինել»,- ասաց ոստիկանապետը:
Դիտարկմանը՝ արդյոք դա եղել է դիտավորություն, Վալերիյ Օսիպյանը պատասխանեց՝ «Չեմ կարող ասել: Ով արել է՝ սրբություն չունեցող անձնավորություն է»:
Ես պաշտոնապես հայտարարում եմ, որ ոստիկանությունում կոռուպցիա գոյություն չունի:
Հարակից հրապարակումներ`
- Օսիպյանի հանձնարարականով ուսումնասիրվում է «Եռաբլուր»-ում հերթապահած վերակարգերի ծառայության ընթացքը