Քաղաքական 12:35 05/04/2019 Հայաստան

Հայաստանը միանում է Աֆրիկայի համար մղվող «մրցավազքին»

Հեղինակ` Աննա Մկրտչյան

Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանն այս օրերին պաշտոնական այցով գտնվում է Աֆրիկայում։ Ապրիլի 2-ից 4-ը նրա գլխավորած պատվիրակությունը եղել է Եթովպիայում, իսկ ապրիլի 5-7-ը այցելելու է Ռուանդա։ Աֆրիկյան ուղղությունը Հայաստանի արտաքին քաղաքականության մեջ ինչ-որ չափով անսովոր և ոչ ավանդական է, և այս այցելությունները եթե ոչ նախադեպային, ապա եզակի դեպքերից են, երբ Հայաստանից բարձրաստիճան պաշտոնյա է այցելում ենթասահարական Աֆրիկա:

Ընդհանրապես Աֆրիկան եղել է միջազգային քաղաքականության մեջ ամենատնտեսված մայրցամաքներից մեկը և նրա հետ հարաբերությունները ծավալվել են հետգաղութայնացման գործընթացների համատեքստում։ Սակայն վերջին տասնամյակում նկատելիորեն աճել է հետաքրքրությունը Աֆրիկայի նկատմամբ՝ և այս անգամ ոչ միայն բնական ռեսուրսների համար։

Առաջին անգամ 19-րդ դարի վերջում էր, երբ արտաքին ուժերը սկսեցին պայքարը Աֆրիկայի համար, ինչն էլ ավարտվեց մայրցամաքի գաղութային բաժանումով։ Օտարերկրյա հետաքրքրության երկրորդ ալիքը եղել է սառը պատերազմի տարիներին, երբ ԽՍՀՄ-ը և ԱՄՆ-ը պայքարում էին նորանկախ աֆրիկյան երկրներն իրենց ազդեցության գոտի ներառելու համար։

Ներկայիս մրցավազքը թվում է, թե ավելի բարենպաստ կլինի Աֆրիկայի համար։ Մայրցամաքը ավելի ու ավելի մեծ կարևորություն է ստանում միջազգային օրակարգում, և շատ երկրներ ու ընկերություններ շտապում են ամրապնդել դիվանագիտական, տնտեսական ու առևտրային կապերը աֆրիկյան երկրների հետ։ Այս առումով առաջատարը Չինաստանն է, ակտիվ են նաև Թուրքիան, Ռուսաստանը, Հնդկաստանը։

Մի քանի վիճակագրական տվյալներ, որոնք ավելի քան խոսուն են (տվյալները ըստ Economist հանդեսի)։ 2010-16թթ. Աֆրիկայում բացվել են մոտ 320 նոր դեսպանություններ։ Միայն Թուրքիան բացել է 26 դեսպանություն։ Հնդկաստանը հայտարարել է, որ կբացի ևս 18-ը։ Չինաստանն ամենամեծ զենքի վաճառողն է և ունի պաշտպանության վերաբերյալ համագործակցություն 45 երկրների հետ։ 2014թ.-ից ի վեր Ռուսաստանը ստորագրել է 19 ռազմական համագործակցության պայմանագրեր աֆրիկյան երկրների հետ։ 2018թ. Աֆրիկայի առաջին երեք առևտրային գործընկերներն են Չինաստանը, Հնդկաստանը և Ամերիկան։ Ռուսաստանի հետ առևտուրը քառապատկվել է, իսկ Թուրքիայի հետ՝ եռապատկվել։ Բազմաթիվ են նաև բարձրաստիճան այցերն ու գագաթնաժողովները։ Միայն Թուրքիայի նախագահ Էրդողանը 2008թ-ից ի վեր 30 այց է կատարել Աֆրիկա։

Հարաբերությունների նման ակտիվացումը, ի թիվս այլի, նպատակ ունի օգտագործել Աֆրիկայի դիվանագիտական ներուժը։ Մայրցամաքի 54 երկրները ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի ավելի քան ¼ են և սովորույթի համաձայն ունեն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ոչ մշտական անդամների երեք տեղերը։ Չինաստանը համոզել է գրեթե բոլոր աֆրիկյան պետություններին խզել դիվանագիտական հարաբերությունները Թայվանի հետ։ Ռուսաստանը աֆրիկյան երկրների օգնությամբ փորձում է աջակցություն ստանալ Ղրիմի հարցում, Իսրայելը՝ Երուսաղեմն իր մայրաքաղաք ճանաչելու հարցում։

Թեև Հայաստանը փոքր ներուժ և ավելի պակաս հավակնություններ ունեցող երկիր է, այդուհանդերձ կարող է ակտիվ քայլերի միջոցով դրական օրակարգ ձևավորել աֆրիկյան պետությունների հետ։ Հայաստանի արտաքին գործերի նախարարի աֆրիկյան այցը կարելի է դիտարկել հենց այս համատեքստում։ Աֆրիկյան ուղղությամբ Հայաստանի ակտիվանալուն նպաստում է նաև հանգամանքը, որ այժմ Հայաստանը նախագահում է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունում, որի անդամ են աֆրիկյան շատ երկրներ։ 2018թ.-ին Երևանում կայացած Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովը լավ առիթ էր Հայաստանի և Աֆրիկայի համար միմյանց նորովի հայտնաբերելու և երկխոսություն հաստատելու համար։

Նախարարի այցելության երկրների՝ Եթովպիայի և Ռուանդայի ընտրությունը ևս հետաքրքրական է։ Կա և այսպես ասած հուզական տարր և ռացիոնալ հաշվարկ։ Եթովպիայի հետ Հայաստանին կապում է քրիստոնեական եկեղեցիների դավանաբական նմանությունները։ Բացի այդ Եթովպիայի մայրաքաղաք Ադիս Աբեբայում են գտնվում Աֆրիկյան Միության և Աֆրիկայի հարցերով ՄԱԿ-ի Տնտեսական հանձնաժողովի կենտրոնակայանները, ինչը հնարավորություն է տալիս շփումներ հաստատելու համաաֆրիկյան այդ կառույցների հետ։

Ռուանդայի հետ Հայաստանին կապում է ցեղասպանություն վերապրած լինելու հանգամանքը և ցեղասպանությունների կանխարգելման միջազգային ջանքերում երկու երկրների առաջատար դերակատարությունը։ Բացի այդ Ֆրանկոֆոնիայի գլխավոր քարտուղար Լուիզ Մուշիկիվաբոն Ռուանդայի նախկին ԱԳ նախարարն է, ով իր նոր պաշտոնում ընտրվել է Երևանում։
Ակնկալենք, որ այս այցելություններով կտրվի Հայաստանի և Աֆրիկյան պետությունների միջև ավելի ակտիվ համագործակցության մեկնարկը, ինչի հետագա զարգացման համար հարկավոր կլինեն շարունական ջանքեր և ընդհանուր շահեր։



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:07
Քայլերթի մասնակիցներն առավոտյան պատարագից հետո Հաղարծինից կշարժվեն դեպի Երևան
Կիրանցից դեպի Երևան մեկնարկած քայլերթի մասնակիցները, ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ, կգիշերեն...
Աղբյուր` Panorama.am
22:33
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
«Մեր վանքերը, տաճարները ստացել ենք ժառանգաբար։ Մենք չենք վաստակել։ Ո՞ւր է մեր Գանձասարը, Ամարասն ու Ղազանչեցոցը։ Ո՞ւր են, որտե՞ղ են, չկան։...
Աղբյուր` Panorama.am
21:52
Բագրատ Սրբազանը Հաղարծինում հնչեցրեց եկեղեցու զանգերը
Կիրանցից դեպի Երևան մեկնարկած քայլերթի մասնակիցները, ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ, հասել են...
Աղբյուր` Panorama.am
20:54
Շարժման ակնկալիքն է պատիվն ու հայրենիքը. Այլընտրանքային նախագծեր խումբը
Այլընտրանքային նախագծեր խումբը իր անվերապահ աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը։ «Սա...
Աղբյուր` Panorama.am
20:42
Իմ տարիքում ֆուտբոլիստի համար մի քիչ դժվար է խաղալը. Հենրիխ Մխիթարյան
«Սկուդետտոյին՝ Իտալիայի չեմպիոնությանը երկար սպասեցի, շատ արժեքավոր է, սպասված։ Շատ ուրախ եմ, քանի որ 35 տարեկանում ոչ բոլորին է հաջողվում...
Աղբյուր` Panorama.am
20:30
Գարեգին Երկրորդ. Առ Աստված ամուր հավատքի, արիության և միասնականության շնորհիվ հայ ժողովուրդը կկարողանա փորձությունները
Մայիսի 4-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է ՀՅԴ «Նիկոլ...
Աղբյուր` Panorama.am
19:52
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ քայլերթը Տավուշից Երևան՝ լուսանկարներով
Կիրանցից դեպի Երևան մեկնարկած քայլերթի մասնակիցները, ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ, ճանապարհին բուռն...
Աղբյուր` Panorama.am
19:16
Ականջալուր եղեք Սրբազանին, քանի ուշ չէ. Հրանտ Մելիք-Շահնազարյան
«Դեպի Երևան երթը սկսելուց առաջ Բագրատ Սրբազանը շատ հստակ մատնանշեց հաջողության հասնելու ուղին ու սկզբունքները»
Աղբյուր` Panorama.am
19:09
Եկել է ժամանակը մեր տղերքի պատգամը կատարենք. Զոհված զինծառայողի հայր
«Մենք երկու տարի առաջ պայքարի դուրս եկանք Եռաբլուրում, հավաքվեցիքն ու երդում տվեցինք։  Այդ օրվանից սկսել ենք մեր պայքարը ու լիահույս...
Աղբյուր` Panorama.am
18:49
Ղազախստանը պատրաստ է հարթակ տրամադրել Երևանին ու Բաքվին, Մոսկվային և Կիևին. ՌԴ-ում Ղազախստանի դեսպան
Ղազախստանը պատրաստ է պայմաններ ստեղծել Ուկրաինայում հակամարտության կարգավորման քննարկման համար և հարթակ տրամադրել համապատասխան շփումների համար։...
Աղբյուր` Panorama.am
18:38
Եթե ազգովի չօգնենք տավուշցիներին, ապա նրանց պայքարը կդառնա «Մուսա լեռան 40 օրը», այնինչ մենք Սարդարապատի առջև ենք կանգնած. Աշոտյան
«Տավուշում մղվող պայքարը չի կարող և չպետք է մնա միայն տավուշցիների ուսերին և Տավուշի սահմաններում»,-ասել է ՀՀԿ փոխնախագահ,...
Աղբյուր` Panorama.am
18:29
«Ոգին հաղթելու է դուխին»․ Արթուր Վանեցյանը մեջբերել է Բագրատ Սրբազանի խոսքերը
«Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը գրառում է արել ֆեյսբուքյան իր էջում՝ կրկնելով ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ...
Աղբյուր` Panorama.am
18:13
Հեռու չէ այն օրը, երբ տեղերով փոփոխություն է լինելու. Աբրահամյան
... հայրենիք հանձնողներն ու դավաճանները կհայտնվեն ճաղերի հետևում, իսկ հայրենիքի ազատագրության և անվտանգության համար կռիվ տվողները` ազատության մեջ
Աղբյուր` Panorama.am
17:52
4 տարի սպասել ենք այս օրվան. Զոհված զինծառայողի մայր
«4 տարի սպասել ենք այս օրվան։ Մենք մեր տղաներին ենք խոստացել։ Մենք այս շարժման զինվորներն ենք»,- Կիրանցից  քայլերթից առաջ ասաց...
Աղբյուր` Panorama.am
17:43
Դիվանագետների համահայկական խորհուրդը իր աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը
Դիվանագետների համահայկական խորհուրդը իր անվերապահ և ամբողջական աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը։...
Աղբյուր` Panorama.am
17:18
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
«Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք»,- Կիրանցից դեպի Երևան քայլերթի ժամանակ ասաց ՀԱԵ...
Աղբյուր` Panorama.am
17:05
Անհրաժեշտ է Եկեղեցու և դեմոկրատական ուժերի դաշինք. Սուրենյանց
«Երևանում կարող ենք ծանրակշիռ հաջողության հասնել, եթե տեղի ունենա Եկեղեցու, նրա սրբազան հայրերի դաշինքը դեմոկրատական, առաջադիմական ուժերի հետ»:
Աղբյուր` Panorama.am
17:04
Ահազանգ․Կոյուղաջրերը թափվում են Երևանի աղի լիճ
Աղի լիճը կամ Աղալիճը գտնվում  է Էրեբունի վարչական շրջանում: Այն ունի երկու ավազան  և  հայտնի է բուժիչ ջրով։  Լճով...
Աղբյուր` Panorama.am
16:50
Սա չհայտարարված կապիտուլյացիա է. Գառնիկ Դանիելյան
«Հույս էլ ունենք, հավատ էլ ունենք, վճռականություն, կամք էլ ունենք, հայրենիքին նվիրվածություն էլ ունենք»,-  Կիրանցում՝ նախքան...
Աղբյուր` Panorama.am
16:28
Ինչ գեներացվել է Տավուշում, անհրաժեշտ է, բայց բավարար չէ, պետք է վերածվի համազգային շարժման. Պետրոսյան
«Այս իշխանությունները ոչ միայն պետական, ազգային շահի ընկալում չունեն, պետական մտածողություն չունեն, ժողովրդին ականջալուր լինելու...
Աղբյուր` Panorama.am
16:03
Քայլերթ Կիրանցից դեպի Երևան. մեկնարկը տրվեց աղոթքով
ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը Կիրանցում աղոթք հնչեցրեց, որին միացան հավաքված ժողովուրդը՝ տավուշցիներ, զոհված...
Աղբյուր` Panorama.am
15:29
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան
«Ամսի 9-ին ժողովուրդը կհասնի Երևան և իր պահանջները հստակ կերպով կձևակերպի»
Աղբյուր` Panorama.am
15:18
Կարո՞ղ է պարզվի, որ այն պատմությունը, որը դրված է մեր սեղանին, իր էությամբ ու բնույթով կայսերական պատմություն է` գրված ծայրագավառի ժողովրդի համար. Փաշինյան
«Պետք է անցնենք ինքնաճանաչման շատ լուրջ գործընթաց: Մենք նաև այդտեղ ենք աքսիոմի մեջ մնացել` մտածելով, որ ճանաչում ենք ինքներս մեզ: Մենք...
Աղբյուր` Panorama.am
15:00
Աշխարհահռչակ ջութակահար Սերգեյ Խաչատրյանը համերգներ կունենա Երևանում և մարզերում
Աշխարհահռչակ վիրտուոզ ջութակահար Սերգեյ Խաչատրյանը Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ՝ Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ, համերգային...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան
16:14 04/05/2024

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}