Իրավունք 15:27 05/04/2019 Հայաստան

«Սպայկա»-ի տնօրեն. Շոկի մեջ եմ

«Երեկ ես անակնկալի եկա, շոկի մեջ եմ։ Հրավիրվել եմ ՊԵԿ-ի քննչական խումբ ու միանգամից, պատրաստի վիճակում, մի մեծ հատոր գործ։ Ինձ համար ներկայացրել են կալանքի միջնորդություն, որն այսօր ժամը 5-ին քննվելու է դատարանում»,-լրագրողների հետ ընթացող ասուլիսում հայտարարեց «Սպայկա» ընկերության տնօրեն Դավիթ Ղազարյանը։

Հիշեցնենք, որ ՊԵԿ-ն այսօր հաստատեց, ապրիլի 4-ին Դավիթ Վենգերի Ղազարյանին մեղադրանք է առաջադրվել  ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 2-րդ մասով:

Ղազարյանն ասաց, տարծված տեղեկատվության պատճառով Եվրասիական զարգացման բանկը հրաժարվել է տրամադրել 100 մլն դոլար վարկը, որը ընկերության հաշվին պետք է նստեր երկուշաբթի օրը, այն 1000 աշխատատեղ, իսկ մինչ այդ  500 մարդ 10-11 ամսով զբաղված էր լինելու շինարարությունում։

«Ասացին, չեն կարող ֆինանսավորել, քանի որ ձեր նկատմամբ կա քրեական հետապնդում»,-ասաց նա։

Ղազարյանն ասում է՝ զարմացած է, ՊԵԿ-ի քննիչների հետ կապի մեջ լինելով, նրան որևէ անգամ որևէ մեկը գործի վերաբերյալ հարց չի ուղղել։

«Իմ անձնական կարծիքն է, որ «Գրինպրոդուկտ»-ում և «Վիլիջ պրոդուկտ»-ում չկարողանալով փակել իրենց թեմաները, փորձագիտական եզրակացության հիման վրա ամեն ինչը կապեցին «Սպայկա»-ի հետ և ասացին, որ իրականում «Սպայկա»-ն «Գրին Պրոդուկտ»-ի իրական սեփականտերն է, որը սուտ է։ Ասում են, Դավիթ Ղազարյանն է ամեն ինչ կուռացիա անում, ամեն ինչ ինքն է կազմակերպում։ Ես երեկ անակնկալի եկա, երբ հարգարժան քննիչի մոտ տեսա մի մեծ սերվանդ, բաղկացած 150 մեծ պապկայից։ Դա «Սպայկա»-ի գործն էր։ Ասում եմ, բա ինչի՞ մի հատ հարցում չեք անում, բա կարող է մենք համաձայն ենք, ենթադրենք այդ ամեն ինչը վճարենք։ Մենք փախե՞լ ենք։ Մենք միշտ ձեր կողքը եղել ենք, չէ՞։ Ինձ ասում են, կամ ստորագրում ես, կամ կալանավորվում ես։ Ես  ՊԵԿ-ի հետապնդումն եմ տեսնում «Սպայկա»-ի նկատմամբ բառիս բուն իմաստով, ով ոնց ուզում է՝ հասկանա»,-ասաց ընկերության տնօրենը։

Ղազարյանն ասաց, քաղաքական գործիչ չէ, երբեք որևէ քաղաքական գործչի չի օգնել, կուսակցական չի եղել, չի էլ ուզում։

«Ես բիզնեսմեն եմ ու տապակված եմ «Սպայկա»-ի պրոբլեմներով, շատ պրոբլեմներ, որոնց մասին մենք չենք խոսում։ Հիմա ի՞նչ են ուզում։ Էդ 7 մլրդ դրամը շինծու թվեր են, ուռացրել են, որպեսզի ժողովուրդը ՊԵԿ-ի կողքը լինի։ Խնդրում եմ, Անանյանին հարցրեք, 7 մլրդը ի՞նչ թիվ է։ Սո՞ւտը, թե ես 7 մլրդ կերել եմ։ Այս թվերը «Գրինպրոդուկտ»-ի մասին է, բերել են կպցրել «Սպայկա»-ին, հարցախեղդ արեք, չի կարողանալու պատասխանել։ Եթե տեղ էլ ունեք, գնացեք գտեք, թե որտեղից պետք է վերցնեք այդ 7 մլրդ դրամը»,-ասաց Ղազարյանը։

Նրա խոսքով, ընկերության բոլոր փաստաթղթերին ՊԵԿ-ը մուտք ունեցել է։ Ասաց՝ վրդովված է, վատ է զգում այս առիթով։

Ղազարյանի խոսքով, ՊԵԿ-ի նախագահի հետ հանդիպում է ցանկացել, օրեր շարունակ զանգահարել է, սակայն չի պատասխանել։ Երեկ խոսել է Անանյանի տեղակալ Բադասյանի հետ, հարցրել է՝ խնդի՞ր կա։

«Ասում եմ, ինչի՞ չեք փակում էս թեմաները, ինչո՞վ օգնեմ, ինչի՞ եք ամեն անգամ թիվ գրում իմ վրա, ի՞նչ եք ուզում, հո ես ձեր համար հանցագործ չեմ։ Ես գիտեմ մի բան, որ հուլիս ամսին եղավ հայտարարություն, մնացել են էդ հայտարարության տակ։ Նկատի ունեմ, որ «Սպայկան» 2 մլրդ 45 մլն-ը։ Սա արդարություն չի»,-հայտարարեց ընկերության տնօրենը՝ հայտարարելով, որ իր հայտարարությունից հետո սկսելու է պայքար ՊԵԿ-ի ու ընկերության միջև։

Դավիթ Ղազարյանը կարծում է, որ նման գործողությունների նպատակը ընկերությանը վարեկաբեկելն ու ջարդելն է։ Հարցին, թե ով կամ ովքեր են ընկերության բաժնետերերը, նա հայտարարեց, ինքը։

«Երեխեքիս արև, բավարարո՞ւմ է։ Եղել է համասեփականատեր, Ռոզա Ստեփանյանը, միասին աշխատել են չորս տարի, լրիվ ցիվիլ ձևով եղել է ներդրում, բայց մենք բաժանվել ենք։ Ես գնել եմ, պարտք եմ մնացել, 2020 թվականի սեպտեմբերին պետք է իմ պարտքը կատարեմ»,-ասաց նա։
«Սպայկա»-ի տնօրեն Դավիթ Ղազարյանի պաշտպանական խումբը ներկայացնում են փաստաբաններ Սամվել Սիմոնյանը, Կարեն Սարդարյանը, Արսեն Սարդարյանը, Արթուր Գրիգորյանը, Արթուր Սողոմոնյանը։



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:31
Իշխանությունն անում է Ադրբեջանի իրավազորությունը ճանաչող հայտարարություններ. Արման Թաթոյան
ՀՀ նախկին օմբուդսմեն Արման Թաթոյանը գրում է. «Արդարադատության նախարարությունն այսօր ամոթալի ու խիստ դատապարտելի հայտարարություն էր...
Աղբյուր` Panorama.am
22:51
Կառավարության ղեկավարի պատճառով հերոսական ժողովուդը մատնվել է անզորության. Բագրատ Սրբազան
«Մեր հերոսական ժողովրդին արժանացրել եք արցունքի, անզորության եք մատնել, այն ժողովուրդը, որը Հայաստանի Հանրապետություն է պահել, սահման է...
Աղբյուր` Panorama.am
22:17
Կիրանցի պատգամավորը Փաշինյանի մոտից դուրս գալուց հետո, «Տեղի է ունենաում սարսափելի բան»
Նիկոլ Փաշինյանի հետ 2 ժամից ավելի տևած հանդիպման ավարտից հետո կիրանցի կանայք արտասվելով, հուզված դուրս եկան կառավարության շենքից, տղամարդիկ էլ՝...
Աղբյուր` Panorama.am
22:06
Անհանդուրժողականության գեներացման բոլոր դրսևորումները կարող են ճակատագրական լինել. Իվետա Տոնոյան
ԱԺ նախկին պատգամավոր Իվետա Տոնոյանը գրում է. «Վերջին օրերին Հայ առաքելական եկեղեցու ներկայացուցիչների նկատմամբ տարվող կեղտոտ ու...
Աղբյուր` Panorama.am
21:54
Դիվանագետների համահայկական խորհրդի հայտարարությունը
Դիվանագետների համահայկական խորհուրդը հայտարարություն է տարածել, որում ասվում է. «Հայաստանի Հանրապետության պետականությանն սպառնացող,...
Աղբյուր` Panorama.am
21:18
Կիրանց գյուղի բնակիչները դժգոհ և հուզված դուրս եկան Փաշինյանի հետ հանդիպումից
Կիրանցի բնակիչները դժգոհ են Փաշինյանի հետ հանդիպումից։ «Շատ բան ասել չեմ կարող, բայց ինչ կա նույնն է»,- ասաց Կիրանցի բնակիչը։...
Աղբյուր` Panorama.am
21:15
Նիկոլը, Ալենը,Գռզոն և մյուսներն այս երկիրը թողել են թշնամու կամքի տակ․ Համբիկ Սասունյան
Համբիկ Սասունյանը ևս միացել է Կիրանցում տեղի ունեցող բողոքի ակցիային։ «Այս ամենը տեղի է ունենում, քանի որ 5-6 տարի առաջ եկավ մի մարդը,...
Աղբյուր` Panorama.am
21:00
Ով կմտածեր, որ ես պետք է պսակեմ Համբիկ Սասունյանին, այն էլ շուշեցի աղջկա հետ․ Բագրատ Սրբազան
«Մեր մեջ է գտնվում մեր սիրելի Համբիկ Սասունյանը»,- Կիրանցում ճանապարհը փակած քաղաքացիներին ներկայացրելով Համբիկ Սասունյանին, ասաց...
Աղբյուր` Panorama.am
20:49
«Հեռացնել Նիկոլին, որ էլ չհանձնի»․ Կառավարության շենքի մոտ բողոքի ակցիա է
Կառավարության շենքի մոտ բողոքի ակցիա է տեղի ունենում՝ ի աջակցություն տավուշցիների։ «Այստեղ որևէ բանակցության մասին խոսք չկա, տեռոր է։...
Աղբյուր` Panorama.am
20:40
Դատավորների եվրոպական միության հաջորդ ժողովը կանցկացվի Երևանում
Դատավորների եվրոպական միության ամենամյա ընդհանուր ժողովն այս տարի տեղի է ունեցել Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում: Այս մասին հայտնում են...
Աղբյուր` Panorama.am
20:20
Դուք իրականում ի՞նչ եք ուզում՝ «ֆոլլովեր», թե՞ Հայրենիք․ Անաիս Սարդարյանը Կիրանցում է
«Եթե մենք քաղաքականցնում ենք նույնիսկ եկեղեցին,եթե Հայրենիք սիրելը՝ քաղաքականեցնել է, ուրեմն շատ բան մի սպասեք։ Մենք ենք դա ասում՝ հայերս։...
Աղբյուր` Panorama.am
20:05
Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում ներկայացման ընթացքում «Դավաճանը հողեր է հանձնում» գրությամբ պաստառներ են պարզվել
Օպերայի և  բալետի ազգային ակադեմիական թատրոնում ներկայացման ընթացքում «Դավաճանը հողեր է հանձնում», «Հայրենիքը բոլորիս...
Աղբյուր` Panorama.am
19:49
Գյումրիում ավտոերթ է իրականացնում՝ ի պաշտպանություն Տավուշի
«Միացեք հանուն հայրենիքի, հանուն Տավուշի» վանկարկումներով և մեքենաների ազդանշաններով «Շիրակը հանուն հայրենիքի» շարժումն...
Աղբյուր` Panorama.am
19:42
Այնպիսի մարդիկ են զանգում, որ մեծ ոգևորություն եմ ապրում․ Գառնիկ Դանիելյան
Ճանապարհը փակ է, պայքարը շարունակվում է։ Այս մասին Տավուշի մարզում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության...
Աղբյուր` Panorama.am
19:14
Կիրանցի բնակիչները պահանջում են ողջախոհություն, ֆանտաստիկ պահանջներ չեն ներկայացնում․ Գեղամ Նազարյան
«Հարցեր չեն տալու, ուզում են պարզաբանում ստանալ և իրենց պահանջը ներկայացնել»,- այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ...
Աղբյուր` Panorama.am
18:54
Կիրանցի բնակիչները ոստիկանների ուղեկցությամբ և առանց լրագրողների հետ բառ փոխանակելու մտան Կառավարության շենք
Կիրանցի բնակիչները ոստիկանների ուղեկցությամբ և  առանց լրագրողների հետ բառ փոխանակելու մտան Կառավարության շենք, որտեղ պետք է տեղի ունենա...
Աղբյուր` Panorama.am
18:40
Արմեն Աշոտյանին վերագրված արարքում բացակայում է փողերի լվացման հիմնավոր կասկածը․ Մելիքյան
Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը գրում է․ ««Հայաստանի Հանրապետության դատախազության 2023 թվականի գործունեության մասին...
Աղբյուր` Panorama.am
18:09
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին արդեն տեղադրվել է թվով 35 սահմանային սյուն
ՀՀ Կառավարությունից հայտնում են․ «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանին գեոդեզիական չափումների հիման վրա՝...
Աղբյուր` Panorama.am
18:00
Սուրեն Պետրոսյան.Գործընթացը երկրաչափական պրոգրեսիայով ավելի է ակտիվանում ու տարածվում
«Գործընթացը երկրաչափական պրոգրեսիայով ավելի է ակտիվանում ու տարածվում, հետևաբար սա այն փուլն է, որ այստեղի մարդկանց քանակով այևս չի...
Աղբյուր` Panorama.am
17:51
2 արծաթե և 5 բրոնզե մեդալ՝ բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունից
Բռնցքամարտի Հայաստանի հավաքականը Եվրոպայի առաջնությունն ավարտել է 2 արծաթե ու 5 բրոնզե մեդալով։ Աշխարհի ու Եվրոպայի առաջնությունների բրոնզե...
Աղբյուր` Panorama.am
17:44
Մրցույթ. ուսուցչի ատեստավորում իրականացնելու նպատակով ԿԳՄՍՆ-ն կերաշխավորի կազմակերպությունների
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտարարում է մրցույթ՝ ատեստավորման ենթակա ուսուցչին վերապատրաստող...
Աղբյուր` Panorama.am
17:29
Օսկանյան. Առանց արցախահայության վերադարձի հարցի լուծման, ցանկացած կարգավորում լինելու է կիսատ ու ժամանակավոր
«Կան լուրջ իրավական հիմքեր արցախահայության վերադարձի հարցն հայ-ադրբեջանական հարաբերությունների օրակարգ վերադարձնելու համար, դա մեզ նոր...
Աղբյուր` Panorama.am
17:17
«Բարբի» ֆիլմի ռեժիսոր Գրետա Գերվիգը կգլխավորի Կաննի կինոփառատոնի ժյուրին
Երկու շաբաթից մեկնարկող Կաննի կինոփառատոնի ժյուրին կգլխավորի ամերիկուհի Գրետա Գերվիգը՝ «Լեդի Բըրդ» և «Բարբի» ֆիլմերի...
Աղբյուր` Panorama.am
17:10
Եվրոպական հանձնաժողովի գլխավոր տնօրենը կայցելի Հարավային Կովկաս
Եվրոպական հանձնաժողովի Հարևանության և ընդլայնման բանակցությունների հարցերով գլխավոր տնօրեն Խերտ Յան ԿՈՈՊՄԱՆԸ ապրիլի 30-ից մայիսի 4-ը կմեկնի...
Աղբյուր` Panorama.am
16:58
Անի Քոչար. Չգիտեմ, թե ինչու է ճակատագիրն ամեն անգամ նման դաժան խաղ խաղում ինձ հետ
«Այո, հոսպիտալացվեցի ու հերթական անգամ կյանքս փրկեցին։ Ստացվում է, որ եռակի վերապրած մարդ եմ, պետք է ասեմ փառք Տիրոջը, ահ»,-...
Աղբյուր` Panorama.am
16:52
Սթոլթենբերգը չհայտարարված այցով ժամանել է Կիև
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը չհայտարարված այցով գտնվում է Կիևում, հայտնում է դաշինքի մամուլի ծառայությունը։ Այդ մասին հայտնում է...
Աղբյուր` Panorama.am
16:49
Նիկոլ Փաշինյանը չի մեկնելու Վլադիմիր Պուտինի երդմնակալության արարողությանը. MediaHub
Մայիսի 7-ին Մոսկվայի տեղի կունենա ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի երդմնակալության արարողությունը։ Արդյո՞ք Նիկոլ Փաշինյանը կմեկնի ՌԴ՝...
Աղբյուր` Panorama.am
16:38
Մասիսում նոր եկեղեցի է կառուցվում
Մասիս խոշորացված համայնքում մի նոր եկեղեցի է կառուցվում՝ կանվանակոչվի Հայոզ Հայրապետի՝  Սուրբ Ներսես Շնորհալի կաթողիկսի անվամբ։ Գեղանիստ...
Աղբյուր` Panorama.am
16:33
Դատավոր Լուսինե Ալավերդյանը մերժել է Նարեկ Սամսոնյանի կալանքի դեմ բողոքը
Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Լուսինե Ալավերդյանը մերժել է «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ, AntiFake.am կայքի հիմնադիր,...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Մի կողմում հայ ժողովուրդն է, մյուս կողմում թշնամին և մեր իշխանությունը միասին. Դավիթ Անանյան
11:55 29/04/2024

Մի կողմում հայ ժողովուրդն է, մյուս կողմում թշնամին և մեր իշխանությունը միասին. Դավիթ Անանյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}