«Էգն ու որձը խառնել եք իրար». Վարդան Ղուկասյան
«Ընդհանրապես խայտառակություն է Հայաստանի Հանրապետության թիվ մեկ քաղաքական ամբիոնը տրամադրել նմանատիպ մարդկանց»,- Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վարդան Ղուկասյանը՝ անդրադառնալով խորհրդարանի ամբիոնից տրանսգենդերի ելույթին։
«Չեմ էլ ուզում դրանց անունները տալ, որովհետև երբ շատ ենք տալիս դրանց անունները, նպաստում ենք երեխաների այլասերմանը»,- ասաց պատգամավորը:
Լրագրողի դիտարկմանը, թե բոլոր մարդիկ հավասար իրավունքներ ունեն, Վարդան Ղուկասյանը պատասխանեց. «Ոչ, բոլոր մարդիկ հավասար իրավունքներ չունեն, դա Եվրոպայում ունեն: Իսկ Հայաստանում մեր ավանդականն ավելի կարևոր է, քան թե այդ ամեն ինչը: Այդպիսիններին, իմ ապրած կյանքով, ինչքան ես հիշում եմ, տեղ չեն տվել: Հիմա եթե ուզում եք եվրոպական այդ բարքերը բերել Հայաստան, չարաչար սխալվում եք: Մեծամասնությունը դրան դեմ է: Այլասերված վարքուբարքովները թող գնան՝ Հոլանդիայում ապրեն, ոչ թե Հայաստանի Հանրապետությունում։ Ես բռնության կողմնակից չեմ, բայց այդպիսի այլասերվածներին վտարելու կողմնակիցն եմ։ Ինչ որ աստված է ստեղծել, ինչ որ տրված է՝ էգը էգ լինի, որձը՝ որձ։ Հիմա էգն ու որձը խառնել եք իրար, այդպես չի կարելի, ամոթ է»,- ասաց ԲՀԿ-ական պատգամավորը:
Ղուկասյանը նաև հավելեց, որ կողմնակից է, որ քահանան գա օրհնի ԱԺ ամբիոնը։
Հարակից հրապարակումներ`
- «ԱԺ ամբիոնը պիտի օրհնվի». բողոքի ակցիա Խորհրդարանի դիմաց
- Տրանսգենդերի ելույթը փոթորկել է պատգամավորներին
- Տրանսգենդերին ԱԺ հրավիրելու հարցը վեճի առարկա դարձավ նաև այսօրվա արտահերթում
- «Իմ քայլ»-ի պատգամավորն ասում է՝ տրանսգենդերին ինքն ԱԺ չի հրավիրել