Ղազախստանում տեղի կունենան նախագահական արտահերթ ընտրություններ
Ղազախստանում նախագահական արտահերթ ընտրություններն անցկացվելու են հունիսի 9-ին։ Ռիա նովոստիի հաղորդմամբ, այդ մասին հայտարարել է երկրի ղեկավար Քասիմ-Ժոմարտ Տոկաևը։
«Որոշում է ընդունվել հունիսի 9-ին անցկացնել արտահերթ նախագահական ընտրություններ»,- հայտարարել է նա տեսաուղերձի միջոցով
Ղազախաստանի նախագահի պաշտոնական կայքում Տոկաևի հրամանը հրապարակված է։
30 տարի Ղազախստանը ղեկավարելուց հետո Նուրսուլթան Նազարբաևը մարտի 20-ին հայտարարել էր լիազորությունները վայր դնելու մասին։ Երկրի ղեկավար էր դարձել Ղազախստանի խորհրդարանի վերին պալատի նախագահ Քասիմ Ժոմարտ Տոկաևը։ Նախագահի լիազորությունների ժամկետը լրանում էր 2020 թվականին։
Հարակից հրապարակումներ`
- Ղազախստանում առաջարկել են վերանվանել ևս 3 քաղաք
- Ղազախստանի նոր նախագահը կայցելի Ռուսաստան
- Նազարբաևի ավագ դուստրը ընտրվել է Ղազախստանի Սենատի նախագահ
- Ղազախստանի խորհրդարանը հավանություն է տվել Աստանան Նուրսուլթան անվանափոխելու նախաձեռնությանը
- Ինչպես են հիշելու Նազարբաևին Հայաստանում
- Նազարբաևը հրաժարական է տվել