ԱԳՆ-ն արձագանքում է տրանսգենդերին ուղղված սպառնալիքների վերաբերյալ ԵՄ դեսպանների մտահոգությանը
Երևանում հավատարմագրված որոշ դիվանագիտական ներկայացուցչությունների անունից նախօրեին հայտարարություններ տարածվեցին օրերս ՀՀ Ազգային Ժողովում մարդու իրավունքներին նվիրված քննարկումների արձագանքների վերաբերյալ։
ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը, մեկնաբանելով հայտարարությունները, նշել է.
«Տեղյակ ենք այդ հայտարարություններից, որտեղ արտահայտված էր մտահոգություն Հայաստանի հասարակական կյանքում տեղ գտած քննարկումների առնչությամբ և անդրադարձ էր կատարվում ՀՀ-ի միջազգային պարտավորություններին։
ՀՀ կառավարությունն ամբողջովին հավատարիմ է մարդու իրավունքների պաշտպանության և խրախուսման իր պարտավորություններին։ Հայաստանում տեղի ունեցած ոչ բռնի ժողովրդավարական հեղափոխությունը լավագույնս փաստում է, որ մարդու իրավունքները, որպես կանոն, արդյունավետորեն գործում են, եթե մաս են դառնում հասարակական կոնսենսուսի և ընկալվում են, որպես համընդհանուր հասարակական և բարոյական արժեքներ։
Ուստի, այս համատեքստում մեր միջազգային գործընկերները պետք է առավել հարգանք և զգայունություն ցուցաբերեն հայկական հասարակության հանդեպ և ձեռնպահ մնան հասարակական քննարկումների անհարկի ուղղորդումից, եթե անգամ նրանք համաձայն չեն դրանց տոնայնության հետ։
Կուզենայինք հիշեցնել, որ հասարակական բարոյականության սկզբունքը մաս է կազմում մարդու իրավունքների միջազգային պարտավորություններին, և դրանք չեն կարող անտեսվել։
Իր հերթին, ՀՀ իշխանությունները չեն հանդուրժելու որևէ անօրինական գործողություն և շարունակելու են պաշտպանել բոլոր քաղաքացիների սահմանադրական իրավունքները»։
Հարակից հրապարակումներ`
- ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակը մտահոգված է ԼԳԲՏԻ ակտիվիստների նկատմամբ բռնության սպառնալիքներով
- Հայաստանում ԵՄ պատվիրակությունը դատապարտում է տրանսգենդերին ուղղված սպառնալիքները
- «168 ժամ». «Դա կարող էր լինել ինչ-որ մեկը, ում վրա կարող էր պայթուցիկ սարք լինել». Ամարյանը՝ տրանսգենդերի մասին
- Տրանսգենդերի ելույթը փոթորկել է պատգամավորներին
- Տրանսգենդերին ԱԺ հրավիրելու հարցը վեճի առարկա դարձավ նաև այսօրվա արտահերթում
- «Իմ քայլ»-ի պատգամավորն ասում է՝ տրանսգենդերին ինքն ԱԺ չի հրավիրել
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանում շատ են աշխատում, քիչ վճարվում. Աշխատանքի օրը՝ աշխատավորների խնդիրների մասին