Հաքերները կոտրել են Շվեդիայի վարչապետի կուսակցության թվիթերի էջն ու հայտնել նրա հրաժարականի մասին
Հաքերները կոտրել են Շվեդիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության թվիթերի էջն ու հայտնել վարչապետ Ստեֆան Լևենի հրաժարականի մասին։ Բացի այդ, հաքերները հրապարակել են երկրում մարիխուանայի օրինականացման մասին հայտարարություն ու կոչ արել բիտքոյն գնել: Այս մասին տեղեկանում ենք kommersant-ից։
«Երկուշաբթի առավոտյան Ստեֆան Լևենը կհեռանա վարչապետի և կուսակցության առաջնորդի պաշտոնից, փոխարենը կուսակցության առաջնորդի և վարչապետի պաշտոնը կզբաղեցնի Սեբաստիանը»,-թվիթերում գրել են հաքերները:
Կուսակցության լոգոն էլ հաքերները փոխել են բիթքոյնի նշանով: Կուսակցության մամլո ծառայությունը հաստատել է, որ էջը կոտրվել է ու տեղեկությունները փոխանցվել են ոստիկանությանը:
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ