Պուտինը կհանդիպի Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի հետ
ՌԴ նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ աշխատանքներ են ընթանում՝ Ռուսաստանի և Հյուսիսային Կորեայի առաջնորդներ Վլադիմիր Պուտինի և Կիմ Չեն Ընի հանդիպման նախապատրաստման համար։ Այս մասին հաղորդում է Gazeta-ն։
Պեսկովը նաև նշել է, որ հանդիպման հստակ օրն ու տեղը դեռևս հաստատված չէ։
«Երբ այս հանդիպման ժամանակացույցի վերաբերյալ ամբողջական հստակություն լինի, մենք կտեղեկացնենք», - ասել է Պեսկովը:
Ավելի վաղ, Հարավային Կորեայի լրատվական գործակալությունը հայտնել էր, որ Կիմ Չեն Ընը կարող է այցելել Ռուսաստան հաջորդ շաբաթ:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին