Էրմիտաժի այցելուներին և աշխատակիցներին տարհանել են
Սանկտ Պետերբուրգում Պետական Էրմիտաժի այցելուներին և աշխատակիցներին տարհանել են ականապատման մասին անանուն հաղորդագրությունից հետո։ Թանգարանից հայտնել են, որ ստացել են շենքի ականապատման մասին անանուն հաղորդագրություն։ news.ru-ի հաղորդմամբ, այսօր թանգարանում այցելությունն անվճար է։
Սանկտ Պետերբուրգում «ականապատման» հերթական ալիքն է։ 13 դպրոց և երկու մանկապարտեզ ստացել են պայթուցիկների տեղադրման մասին էլեկտրոնային նամակներ։ Տարհանվել է շուրջ 11 հազար մարդ։ Դրանից հետո բոլոր շենքներն իրավապահները ստուգել են։ Որևէ մեկում պայթուցիկ չի հայտնաբերվել։
Հարակից հրապարակումներ`
- Էրմիտաժում երկու օր անընդմեջ տարհանում են իրականացնում
- Էրմիտաժը կրկին «ականապատված» է
- Էրմիտաժի այցելուներին տարհանում են
- Տարեկան 4,3 միլիոն մարդ է այցելում Էրմիտաժի թանգարան. Պիոտրովսկի