ԱԺ-ն այսօր քննարկման կդնի ԼՀԿ-ի կողմից ներկայացված ֆինանսների նախարարի պաշտոնանկության հարցը
Խորհրդարանը շարունակում է հերթական նիստերի աշխատանքը: Այսօր առաջին ընթերցմամբ ԱԺ-ն քվեարկության կդնի կառավարության հեղինակած «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը։
ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը նաև հայտնեց, որ այսօր ԱԺ քննարկման կդրվի ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանի պաշտոնանկության հարցը:
Նշենք, որ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը շրջանառության մեջ է դրել «Կառավարության առանձին անդամի պաշտոնանկության հարցը վարչապետի քննարկմանն առաջարկելու մասին ԱԺ որոշման» նախագիծը։
Հարակից հրապարակումներ`
- Մենք Ջանջուղազյանին ո՞նց օգնենք, դա անհնար բան է. Մարուքյան
- ԼՀԿ-ն հարցապնդմամբ դիմել է կառավարությանը
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ