Քաղաքական 11:43 18/04/2019 Հայաստան

«Հլը սուս մնա, չափդ ճանաչի». լեզվակռիվ ԱԺ-ում

Այսօր խորհրդարանում մինչ «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և հարակից օրենքներում փոփոխություններ կատարելու մասին նախագծի ընդունումը, ելույթ ունեցավ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր  Վահագն Հովակիմյանը։

Նա նախ անդրադարձավ  «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի՝ կոստյումի վերաբերյալ հայտարարությանը։

«Ես հավատում եմ, որ պարոն Մարուքյանն ամենայն մանրամասնությամբ, ոչ թե կոճակներով, այլ թելերով կարող է տիրապետել Սերժ Սարգսյանի կոստյումի մանրամասնություններին,  բայց ցանկանում եմ ընդգծել, որ մենք միշտ կրել ենք մեր կոստյումը և կրելու ենք մեր կոստյումը։ Ոչ ցանկություն ենք ունեցել որևէ մեկինը կրել, ոչ էլ տեսլական ենք ունեցել ուրիշների կոստյումները մեր հագով ձևել, առավելևս այդ կոստյումների մանրամասնություններին ծանոթանալ»,- ասաց Վահագն Հովակիմյանը:

Այնուհետև նա անդրադարձավ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորների ելույթներին. «Պարբերաբար փորձ է արվում նույն խմբակցության ներկայացուցչի կողմից կառավարության նոր սերնդի պաշտոնյաներին պիտակավորել, անվանել ոչ կոմպետենտ: Պետք է հիշողություն ունենալ ու հիշել, որ իրենց խմբակցության ղեկավարը, լինելով 16 տարվա պատգամավոր, առաջին անգամ այս ամբիոնից ելույթ է ունեցել այս տարվա հունվարին»:

Վահագն Հովակիմյանը նաև նշեց, որ ԲՀԿ-ից հիմնականում ելույթ են ունենում  5-6 պատգամավոր, թեև խմբակցությունում կա երկու տասնյակից ավելի պատգամավոր։

«Պետք է հորդորեմ, որ դիմացինի աչքի փուշը մատնացույց անելուց առաջ փորձեք Ձեր գերանները տեսնել։ Մի անտեսեք Ձեր գերանները, առերեսվեք Ձեր գերանների հետ, դա Ձեզ կօգնի առաջ գնալ»,- ասաց նա։

Պատգամավորի այս ելույթը վրդովեցրեց ԲՀԿ խմբակցության պատգամավորներին։

Գևորգ Պետրոսյանը նշեց, որ իրենց ինչ գործն է, թե քանի հոգի են ելույթ ունենում. «Եթե այդքան մոտ եք մաթեմատիկային, ապա Ձեր խմբակցությունը բաղկացած է 88 պատգամավորից և քանիսն են պարբերաբար ելույթ ունենում։ Հետո ոնց որ յարմրկա եկած լինեք՝ կոստյում, տաբատ, զուգագուլպա, անդրավարտիք, ծրագրից խոսեք։  Ի՞նչ ունեք ժողովրդին ասելու, ինչ տնտեսական, սոցիալական խնդիրներ եք լուծելու։ Ի՞նչ եք եկել էստեղ շորերի անուններ տալիս, գիտենք, որ դուք էլ ունեք էդ շորերից»։

Գևորգ Պետրոսյանը նշեց նաև, որ իրենք տալիս են առարկայական հարցեր. «Դուք վերջին անգամ ե՞րբ եք ժողովրդի մեջ գտնվել: Հենց հիմա ես կարող եմ ասել, թե կես ժամ առաջ ում հետ եմ խոսել, ինչ խնդիր է բարձրացվել: Իսկ դուք գալիս եք այստեղ ու խոսում եք «Ֆուլ հաուս»-ի դերասանների մասին»։

«Իմ քայլից» արձագանքեցին պատգամավորի ելույթին, ինչին վերջինս պատասխանեց՝ «Հլը սուս մնա»։

Լեզվակռվին ստիպված եղավ միջամտել ԱԺ փոխխոսնակ Լենա Նազարյանը՝ հանդարտվելու կոչ անելով:

Իրարանցում սկսվեց դահլիճում: «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր  Սերգեյ Բագրատյանը նշեց, որ ԱԺ դահլիճում որևէ մեկը որևէ մեկից առավել չէ, ավելի խելացի չէ. «Պարոն Հովակիմյան, ինչպե՞ս եք Ձեզ թույլ տալիս մարդուն անվանարկել, թե առաջին անգամ ելույթ ունեցավ, երկրորդ անգամ ելույթ ունեցավ։ Դուք առաջին անգամ այնքան բան չեք արել Ձեր կյանքում: Պետք է Ձեր չափը ճանաչեք, չի կարելի այստեղ մարդկանց անվանարկել։  Սա վերջին դեպքը լինի, ես խոսք եմ տալիս, որ սրանից հետո մեր խոսակցությունն այլ կերպ կլինի: Կամ մենք իրար հարգում ենք, կամ վերջացնում ենք այս թատրոնը: Մենք չենք եկել այստեղ մարդկանց վիրավորելու համար:  Դուք իրավունք չունեք մեր խմբակցության ղեկավարի հասցեին որևէ բան ասելու: Մենք թույլ չենք տալու»:

«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն էլ նշեց, որ Վահագն Հովակիմյանի ելույթն իսկապես շատ վատն էր. «Հույս ունեմ, որ «Իմ քայլը» խմբակցությունը կվերանայի նման կարևոր նախագծերը նման մարդկանց վստահելու հարցը։



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

09:10
«Հրապարակ». Երբ կսկսվի ռադիկալ պայքարը
«Հրապարակ» թերթը գրում է. «Բողոքի ակցիաները, որոնց հիմնական կազմակերպիչը «Հայաստան» դաշինքն է, երեկ էլ...
Աղբյուր` Panorama.am
09:09
«Ժողովուրդ». Օրենքի առաջ բոլորը հավասար են՝ բացի իշխանություններից
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ստորև ներկայացվող 16 էջանոց բողոքի մեջ ԲՏԱ «Հայփոստ» ՓԲԸ-ն, վիճարկելով իր նկատմամբ...
Աղբյուր` Panorama.am
09:06
«Հրապարակ». Ադրբեջանցի «փախստականների» Հայաստան վերադառնալու հարցի մասին Փաշինյանը խուսափում է կարծիք հայտնելուց
«Հրապարակ» թերթը գրում է. «Իշխող թիմում էլ են սարսափում այն հեռանկարից, որ ադրբեջանցի «փախստականները»...
Աղբյուր` Panorama.am
09:02
«Ժողովուրդ». Իշխանության այն ներկայացուցիչները, որոնք ամենալավն են տիրապետում իրավիճակին, խուսափում են հանդիպումներից
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Գործադիր իշխանության անդամները տարբեր պատճառաբանություններով խուսափում են իշխանական...
Աղբյուր` Panorama.am
08:59
«Հրապարակ». Տավուշի մարզպետը խնջույք է կազմակերպել Աճարկուտում
«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով, Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանն օրերս խնջույք է կազմակերպել Կիրանց...
Աղբյուր` Panorama.am
08:53
Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել. ՆԳՆ
Կիրանց բնակավայրում մասնագիտական ծառայություն կատարելիս ապրիլի 26-ին ոստիկանների և քաղաքացիների միջև առաջացած միջադեպի հետևանքով վնասվածքներ են...
Աղբյուր` Panorama.am
08:40
«Հրապարակ». «Դուշի» պատմությունից հետո 4 աշխատակիցներ հեռացել են աշխատանքից
«Հրապարակ» թերթը գրում է. «Հայտնի «դուշի» պատմությունից հետո ԿԳՄՍՆ Կազմակերպատնտեսական վարչությունը դատարկվել...
Աղբյուր` Panorama.am
08:28
Որոշակի ճանապարհ անցած գործիչների և ուժերի փոխանակ՝ հոգևոր այրերն են հանդես գալիս ի պաշտպանություն ազգային գերագույն շահերի. Ասողիկ աբեղա Կարապետյան
«Այո, հոգևորականներին ի վերուստ տրված կոչումն է նաև Ազգայինի պահպանությունն ու պաշտպանությունը: Սակայն պետք չկա թաքնվելու հոգևոր դասի թիկունքում»
Աղբյուր` Panorama.am
08:19
Տավուշը, Սյունիքը կայծն են տվել. Մետաքսե Հակոբյան
«Այն պիտի կյանք պարգևող կրակ դառնա ու տարածվի, որ փրկվի ՀԱՅԱՍՏԱՆԸ, ԱՐՑԱԽԻ վերադարձը լինի...»
Աղբյուր` Panorama.am
01:10
Ռազմական ոստիկանությունը միջոցներ է ձեռնարկում Կիրանցում զինվորական համազգեստով անձանց ինքնությունը պարզելու ուղղությամբ
Համացանցում տեսանյութ է տարածվել Տավուշի մարզի Կիրանց գյուղում միակողմանի զիջումների դեմ բողոքի ակցիային զինվորական...
Աղբյուր` Panorama.am
01:00
Բագրատ Սրբազանն այցելել է Իջևան ԲԿ-ում գտնվող ոստիկաններին
Կիրանցի բնակիչների և ոստիկանների բախումից հետո Բագրատ Սրբազանն այցելել է Իջևան ԲԿ-ում գտնվող 2 ոստիկաններին։  Հիշեցնենք, որ Կիրանցքում...
Աղբյուր` Panorama.am
00:52
Պայմանագրային զինծառայողները միացել են միակողմանի զիջումների դեմ պայքարին
Տավուշցի շուրջ 20 պայմանագրային զինծառայող միացել է պայքարին` իրենց անհամաձայնությունն արտահայտելով միակողմանի զիջումների օրակարգին:...
Աղբյուր` Panorama.am
23:45
Կիրանցում բախումներից հետո տուժածները դիմում են բուժօգնության, 3 հոգի տեղափոխվեց հիվանդանոց
Լրագրող Անի Գևորգյանը Կիրանցից հայտնում է, որ ոստիկանության հետ բախումներից հետո ինքը և մի քանի բնակիչներ դիմել են բուժօգնության։ Նրանցից երկու...
Աղբյուր` Panorama.am
23:20
Բախումներից հետո Կիրանց են ժամանել Գուգարաց և Շիրակի թեմերի առաջնորդները
Հաղորդավար, հասարակական գործիչ Լիկա Թումանյանը գրում է. «Բախումներից հետո Կիրանց ժամանեցին Գուգարաց թեմի առաջնորդ Հովնան եպիսկոպոս...
Աղբյուր` Panorama.am
23:03
Օտարերկրացիների դիեր «Hotel Տ27» չգործող հյուրանոցային համալիրում
Ապրիլի 26-ին առեղծվածային դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 17:25-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Կոտայքի...
Աղբյուր` Panorama.am
22:42
Ոստիկանությունը հրաժարվում է վերադարձնել հատուկ պահպանման տարածք տարված ցուցարարների մեքենաները. Վարազդատ Հարությունյան
Փաստաբա Վարազդատ Հարությունյանն ահազանգում է «Ոստիկանությունը հրաժարվում է վերադարձնել հատուկ պահպանման տարածք տարված ցուցարարների...
Աղբյուր` Panorama.am
22:07
Որոշակի իմաստով ցանկանում էին մեզ վախեցնել. Բագրատ Սրբազան
«Այն, ինչը որ այստեղ տեղի ունեցավ, որոշակի իմաստով ցանկանում էին մեզ վախեցնելու, բայց տեսան, որ ոչ մեկը չի...
Աղբյուր` Panorama.am
21:41
ՄԻՊ աշխատակիցները ոստիկանության Հրազդանի բաժնում տեսակցել են բերման ենթարկված անձանց
ՀՀ ՄԻՊ գրասնյակից հայտնում են. «Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կողմից լրատվամիջոցների, սոցիալական հարթակների մշտադիտարկման...
Աղբյուր` Panorama.am
21:09
Գերլարված իրավիճակ Տավուշի մարզում. ՈւՂԻՂ
Գերլարված իրավիճակ է Տավուշում։ Ոստիկանության սև բերետավորները փորձում են բերման ենթարկել Կիրանցի հարևանությամբ իրականացվող բողոքի ակցիայի...
Աղբյուր` Panorama.am
20:32
Այստեղից գնալու եմ տուն, հետո՝ մեր պայքարը շարունակելու․ Սուրեն Պետրոսյանը դուրս եկավ ՁՊՎ-ից
Սուրեն Պետրոսյանը դուրս եկավ ՁՊՎ-ից։ Քաղաքացիները ծափահարություններով դիմավորեցին նրան։ Հարցին,թե ինչպես է, պատասխանեց․ «Ընտիր,...
Աղբյուր` Panorama.am
20:15
Տավուշի մարզպետը Կիրանցում քաղաքացիներին համոզում էր, որ թույլ տան քարտեզագրողներին ներս մտնել
 ՀՀ Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը, որը Նիկոլ Փաշինյանի ընտանիքի քավորն է, եկել է բողոքող քաղաքացիներին համոզելու, որ թույլ տան...
Աղբյուր` Panorama.am
19:43
Գլխավոր մեղավորությունը կրում է հենց Նիկոլ Փաշինյանը․ Լիլիթ Թումանյանը՝ Սոնա Մնացականյանի դեպքի մասին
 «Այսօրվա մեր  պետությունում՝ Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք, ոչ ոք պաշտպանված չէ, անկախ այն բանից,թե ինչով է զբաղվում՝...
Աղբյուր` Panorama.am
19:18
Քաղաքացիները ծաղիկներ խոնարհեցին՝ ի հիշատակ Սոնա Մնացականյանի․ Ուղիղ
Երևանի Պարոնյան-Լեո խաչմերուկում  բազմաթիվ քաղաքացիներ ծաղիկներ խոնարհեցին՝  ի հիշատակ Նիկոլ Փաշինյանի շարասյան կողմից վրաերթի...
Աղբյուր` Panorama.am
19:06
Պարադոքս է, բայց փաստ․․․․ Ոսկանյան
Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է․ «2020թ. նոյեմբերի 9-ին Բաքվի բարբարոսական վարչախմբի կողմից սեփական «ինքնիշխան տարածք»...
Աղբյուր` Panorama.am
18:47
«Մինչև վերջին շունչը՝ հանուն Մարտունու»․ Ազնավուր Սաղյանը կդառնար 35 տարեկան
Այսօր Արցախի Մարտունի քաղաքաի հերոսացած քաղաքապետ Ազնավուր Սաղյանը կդառնար 35 տարեկան։ Այս մասին ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել...
Աղբյուր` Panorama.am
18:39
Ընդդիմադիր պատգամավորները հանդիպել են ԵՄ դեսպան, ՀՀ-ում ԵՄ առաքելության ղեկավարին
«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը տեղեկացնում է․ ««Հայաստան» խմբակցության ղեկավար...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ
17:55 26/04/2024

«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}