Արցախում անասնաֆերմայի հրդեհի պատճառով այրվել է 58 խոզ
Ապրիլի 18-ին Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից ոստիկանության նյութեր են ստացվել առ այն, որ 2018թ. նոյեմբերի 24-ին ժամը 02:20-ի սահմաններում, Ճարտար քաղաքում տեղակայված նույն քաղաքի բնակիչ,1953թ.ծնված Վ. Հ-ին պատկանող անասնաֆերմայի ներսում տեղադրված վառարանից առաջացած բաց կրակից հրդեհ է բռնկվել։
Ոստիկանությունից հայտնում են, որ հրդեհի հետևանքով այրվել է անասնաֆերման և ներսում գտնվող թվով 58 գլուխ խոզը՝ պատճառելով Վ. Հ-ին 10.087.160 դրամի նյութական վնաս:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության քննչական վարչությունը: