Արցախի ոստիկանություն. Դայակի կողմից գիշերօթիկի սանին ծեծելու հաղորդումը չի համապատասխանել իրականությանը
Ապրիլի 2-ին Քաշաթաղի շրջանի Բերձոր քաղաքի բնակչուհի՝ 1993թ.ծնված Ռ. Ծ-ի կողմից Արցախի ոստիկանության Քաշաթաղի շրջանային բաժնում տրված հաղորդման մասին առ այն, որ այս տարվա մարտի 29-ին իր անչափահաս որդուն՝ «Երեխաների խնամքի և պաշտպանության թիվ 2 գիշերօթիկ հաստատություն» ՊՈԱԿ-ի սան, 2016թ.ծնված Գ. Փ-ին ձեռքերով հարվածներ է հասցրել և մարմնական վնասվածքներ պատճառել նույն հաստատության դայակ, Բերձոր քաղաքի բնակչուհի, 1983թ.ծնված Է.Ս-ն։
Ոստիկանությունից հայտնում են, որ իրականացված ստուգումների արդյունքներով պարզվել է, որ Ռ.Ծ-ի կողմից նշած դայակի՝ որդուն ծեծելու հանգամանքները ընդհանրապես տեղի չի ունեցել և չեն համապատասխանում իրականությանը։
ԱՀ ոստիկանության Քաշաթաղի շրջանային բաժնում սույն փաստով նախապատրաստված նյութերով 19.04.2019թ. որոշում է կայացվել քրեական գործ հարուցելը մերժելու մասին՝ հանցադեպի բացակայության պատճառաբանությամբ։