Քաղաքական 11:21 20/04/2019 Հայաստան

Միքայել Մինասյան. Ռուսաստանը կարիք ունի դաշնակցային հարաբերությունների այնպիսի մոդելի, ինչպիսին ԱՄՆ-Իսրայել օրինակն է

«Նեզավիսիմայա գազետա»-ում հրապարակվել է Միքայել Մինասյանի հոդվածը, որը վերնագրված է «Երկու պետություն՝ մեկ նպատակ. Հայ-ռուսական դաշնակցությանն անհրաժեշտ է նոր ճարտարապետություն»։

Միքայել Մինասյանը Սուրբ Աթոռում, Պորտուգալիայում և Մալթայի Ինքնիշխան Ուխտում Հայաստանի Հանրապետության նախկին դեսպանն է, պատմական գիտությունների թեկնածու։

Հոդվածը ներկայացնում ենք ամբողջությամբ.

«Հայ-ռուսական հարաբերությունների ճարտարապետությունն իր հիմքում կառուցվել է ԽՍՀՄ փլուզման և դրան հաջորդած իրադարձությունների համատեքստում։ Այն ժամանակի հետ լրացվել ու հարստացվել է` որպես արձագանք առաջ եկած մարտահրավերների ու հնարավորությունների։ Բայցև ակնհայտ է, որ փոխվել են ժամանակները. էական փոփոխությունների են ենթարկվել ոչ միայն Հայաստանի արտաքին քաղաքականության հիմքում, այլ նաև, ընդհանուր առմամբ, հայ-ռուսական հարաբերությունների ճարտարապետության հիմքում ընկած առանցքային հանգամանքներն ու իրողությունները։ Ամենակարևորը՝ շատ առումներով զգալի փոխակերպումների են ենթարկվել հենց մեր երկրները՝ Հայաստանն ու Ռուսաստանը։

Հայ-ռուսական հարաբերություններն այսօր ապագային միտված ռազմավարական վերանայման կարիք ունեն։  Անհրաժեշտ է այդ փոխգործակցության բոլորովին նոր ճարտարապետություն, որի հիմքում ընկած կլինի Հայաստանի իրական և Ռուսաստանի տարածաշրջանային քաղաքականության առաջնահերթությունների ներդաշնակ համադրումը։ Եվ դա իսկապես հնարավոր է։

Դաշնակցային հարաբերությունների նոր ճարտարապետությունը պետք է ենթադրի երկու երկրների արտաքին քաղաքականության առավել արդյունավետ համադրում, ռազմաքաղաքական համագործակցության և անվտանգային բնույթի խնդիրների լուծման հարցերում նոր գործիքակազմերի կիրառում, որոնք ի վիճակի կլինեն սպառիչ պատասխաններ տալու գոյություն ունեցող բոլոր հարցերին ու հնարավոր մարտահրավերներին՝ հյուսիսից հարավ, արևելքից արևմուտք։ Ու այս ամենը` ռազմաքաղաքական, տնտեսական, տեղեկատվական և այլ ռեսուրսների գործնական համադրմամբ։

Հաճախ են հայ-ռուսական հարաբերությունները որակվում իբրև բացառիկ։ Նման գնահատականներն, իհարկե, տեղին են։ Սակայն հանուն ճշմարտության պետք է արձանագրել, որ, ինչպես հայկական, այնպես էլ ռուսական տեսանկյունից նման գնահատականների հիմքում առաջին հերթին պատմական անցյալն է ու այդ անցյալի վերաբերյալ երկու ժողովուրդների հիշողությունը և ապա նոր միայն առկա քաղաքական իրողությունները։ Քաղաքական իրատեսությունը, սակայն, պահանջում է սթափ վերլուծության ենթարկել հետխորհրդային ժամանակահատվածում հայ-ռուսական հարաբերությունների միտումները՝ վեր հանելու այն հիմնարար խնդիրները, որոնց անտեսումը կարող է վնասել հայ-ռուսական դաշնակցության ճարտարապետության կենսունակությունն ապագայում։

ԽՍՀՄ֊ի փլուզումից հետո՝ անկախություն հռչակած և բոլորովին նոր աշխարհաքաղաքական իրավիճակում հայտնված երեկվա եղբայրական ժողովուրդները շատ երկրներում, քաղաքական ու պատմական նոր իրադարձությունների լույսի ներքո, սկսեցին այլ կերպ մեկնաբանել սեփական պատմությունը։ Անվտանգային ու սոցիալ-տնտեսական սեփական բարդ խնդիրների ու դրանց լուծման փնտրտուքի մեջ ընկղմված՝ նրանք չնկատեցին կամ չնկատելու տվեցին, թե ինչպես անկախ պետականության կերտման գործընթացի հիմքում դրված հակասովետականությունը, հակադրումը կենտրոնին, քայլ առ քայլ, այդ նույն ազգային ինքնիշխանության կայացմանը զուգահեռ, իներցիայի ուժով և ոչ առանց խոշոր, համակարգային և հետևողական արտաքին միջամտության, սկսեց կերպարանափոխվել հակառուսական տրամադրությունների։

Առավել կենսունակ մոդելների բացակայության թելադրանքով, Ռուսաստանի հետ հարաբերությունների խորացումը, նրա հետ միասին տարածաշրջանային ինտեգրացիոն միավորումներում ներգրավումը սկսեց կամաց-կամաց ընկալվել իբրև ահագնացող մարտահրավեր ազգային ինքնիշխանությանը։ Նման մոտեցումն, իրականության մեջ, այդ նույն ազգային ինքնիշխանության գաղափարը զրկեց իրական բովանդակությունից՝ շատ հաճախ մղելով իռացիոնալ ու անիրատեսական փնտրտուքների հարթություն։ Գիտակցված, թե՝ ոչ, նման սխալ ու կործանարար մտայնությունն իր հերթին սկսեց սնուցվել ռուսաստանյան հասարակության որոշ ներկայացուցիչների կողմից մերթընդմերթ հրապարակ նետվող չհաշվարկված ու սադրիչ հայտարարություններով, որոնք միայն նպաստեցին հակառուսական տրամադրություններ աճին և լավ զենք ծառայեցին այն շրջանակների ու կազմակերպությունների ձեռքին, որոնք նման տրամադրությունների տարածումն իրենց անկախությունը կերտող երկրներում դիտում էին իբրև առաքելություն։

Ժամանակին ու սերնդափոխությանը զուգահեռ և՛ հայաստանյան և՛ ռուսաստանյան հանրային տրամադրություններում տեղի ունեցավ հայ-ռուսական հարաբերությունների կարևորության և դրա բովանդակության վերաիմաստավորում։ Եթե ավագ սերնդի համար հայ-ռուսական հարաբերությունները շարունակում են հարուցել կարոտաբաղձության տրամադրություններ, ապա հաջորդած սերունդների շատ ներկայացուցիչներ, հիմնականում, ելնելով ազգային շահերի ու ազգային ինքնիշխանության մասին սեփական պատկերացումներից, իրադարձությունների ինքնաբուխ ազդեցությամբ, հանգեցին մի այնպիսի իռացիոնալ ու կործանարար մտայնության, ինչի խոսուն դրսևորումը ռուսական շրջանակներում տարածված` «է, ու՞ր պիտի փախչի Հայաստանը մեր ազդեցության գոտուց, թուրքերը կկոտորեն» ձևակերպումն է։ Մյուս կողմից, հայկական շրջանակներում թևածում է «Ռուսաստանի հետ ունեցած անհաղթահարելի խնդիրների դեպքում, այո, Հայաստանը կտուժի, բայց ավելի շատ կտուժի Ռուսաստանը՝ կորցնելով ողջ Հարավային Կովկասը» համոզմունքը։ Իսկ թե ինչ կարևորություն ունեն հայ-ռուսական հարաբերությունները նոր սերնդի ընկալումներում, ի հեճուկս քաղաքական իրողությունների,  խոսում են սոցիոլոգիական ուսումնասիրության տվյալները․հայ երեխաների համար Ռուսաստանը սկսել է ընկալվել գրեթե ճիշտ այնպես, ինչպես Ֆրանսիան, Գերմանիան, Միացյալ Նահանգները կամ Իտալիան, իսկ ռուսաստանցի երեխաների աչքում Հայաստանը գրեթե նույնն է, ինչ Սլովակիան, Ուզբեկստանը, Ադրբեջանը կամ Թուրքիան։ Ու սրանում մեղավոր ենք բոլորս։   

Ավելորդ է փորձել ըմբռնել մաշեցնող նման խոցերի առաջացման գործընթացն ու առանձին շրջանակների ձգտումները, ինչը սեփական ազգային շահերի ռացիոնալ գնահատման ու համադրման փոխարեն սնուցել է փոխադարձ կասկածամտություն՝ կողմերից յուրաքանչյուրին մղելով չբարձրաձայնվող սեփական մտորումների ու հաշվարկների։ Ակնհայտ է, որ ժամանակը պահանջում է բեկում մտցնել զարգացումների նման ընթացքում։ 

Հաճախ պաշտոնական փաստաթղթերի տեսքով, իսկ ավելի հաճախ հրապարակային օրակարգից էլ դուրս` մեր երկրները երբեմն շատ ավելի մեծ կարևորություն են վերագրում, այսպես կոչված, հավասարակշռված արտաքին քաղաքականության բովանդակությանն ու նպատակահարմարությանը, քան կարելի է երևակայել։ Գործնականում այն հաճախ հանգեցնում է արտառոց իրավիճակների և պրակտիկ քաղաքականության տեսանկյունից հնացած կոնցեպտների գերակայության։ Ռուսաստանի հետ ունենալով ռազմավարական դաշնակցային հարաբերություններ՝ Հայաստանն այն հավասարակշռում է ուժային այլ կենտրոնների հետ հարաբերություններով, իսկ Ռուսաստանն իր հերթին, սեփական տարածաշրջանային քաղաքականության համատեքստում Հայաստանի հետ իր ունեցած հարաբերությունները հավասարակշռում է Ադրբեջանի հետ համագործակցության զարգացմամբ։ Արդյունքում ստացվում է մի անտրամաբանական պատկեր, երբ ո՛չ Հայաստանը ու ո՛չ էլ Ռուսաստանը այդ ամենից չեն շահում։

Հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների նոր ճարտարապետությունը հստակ փոխակերպումների միջոցով դրա պատմական բացառիկությունը պետք է կամրջի դեպի ապագա՝ հիմքում ունենալով երկու ժողովուրդների  ազգային կենսական շահերը, քաղաքական իրատեսությունն ու պատմության դասերը։ Այդ դասերից մեկը և օրվա ռեալպոլիտիկը լուռ, բայց ծանրակշիռ վկայում է՝ ոչինչ այնքան արդյունավետ, ամբողջական և երկարաժամկետ չի կարող երաշխավորել Ռուսաստանի օրինական կենսական շահերը մեր տարածաշրջանում, որքան լիովին վստահելի, ուժեղ, անվտանգ և զարգացող հայկական պետականությունը։ Նույնկերպ, ոչինչ այնպես չի կարող երաշխավորել Հայաստանի Հանրապետության և հայ ժողովրդի համահավաք ու անվտանգ գոյությունը, նրա խաղաղ արարումն ու բարօրությունը, որքան նոր բովանդակություն և նոր տեսլական ստացած հայ-ռուսական զինակցությունը՝ զերծ հայ ժողովրդի ազգային շահերի հետ որևէ առնչություն չունեցող կաղապարված պատկերացումների ու կործանարար մտայնությունների ազդեցություններից։

Հարաբերությունների նման հավակնոտ մոդելն իր բովանդակությամբ պետք է գա ապացուցելու, որ սերտ զինակցությունը Ռուսաստանի հետ ոչ թե մարտահրավեր է Հայաստանի ազգային ինքնիշխանությանը, այլ ճիշտ հակառակը՝ հնարավոր միակ իրատեսական ճանապարհը, որը հեռանկար կբացի ազգային ինքնիշխանությունը լցնելու անհրաժեշտ ու իրական բովանդակությամբ, ամրապնդելու նրա հիմքերը, երաշխավորելու նրա շարունակական զարգացումը՝ հնարավորություն ստեղծելով նաև իրականությունից բխող հարացույց բացելու արցախյան հակամարտության կարգավորման շուրջ։

Դաշնակցության փոխակերպված ճարտարապետությունը աջակցության, վստահության ու պաշտպանվածության նոր ու հզոր ազդակ պետք է լինի տարբեր երկրներում ապրող, և ինչպես Մերձավոր Արևելքի պարագայում է՝ դժվարին կացության մեջ հայտնված մեր հայրենակիցներին ու հայկական համայնքներին։ Այն պետք է լինի ազդակ առ այն, որ Հայրենիքը մշտապես կանգնած է իրենց կողքին, կանգնած է իրենց պաշտպանելու դիրքերում, ընդ որում՝ ոչ թե խոսքերով, այլ գործով՝ բազմապատիկ ուժեղացած հայ-ռուսական դաշնակցությամբ, շատ ավելի ազդեցիկ գործիքակազմով և ռեսուրսներով։

Սեփական փորձի ու պատմության դասերի ռացիոնալ գնահատմամբ, գործակցության նոր բանաձևը պետք է ինքնավստահության լրացուցիչ աղբյուր ծառայի հարևան երկրների ու ժողովուրդների հետ հարաբերությունների կառուցման և խաղաղ գոյակցության կիրառական բանաձևեր ձևակերպելիս՝ «բաց՝ հաղորդակցության, համագործակցության ու խաղաղ գոյակցության համար և հաստատուն՝ սեփական շահերի ու ձգտումների առաջմղման հարցում» տրամաբանությունից ելնելով։

Հայ-ռուսական ռազմավարական դաշնակցության նոր ճարտարապետությունը «երկու պետություն՝ մեկ նպատակ» կարգախոսի ներքո պետք է համախմբի եղբայրական երկու ժողովուրդների բոլոր ռեսուրսները։ Այն կարող է և պետք է ծառայի որպես հարաբերությունների օրինակելի մոդել, իսկ դրա արդյունքը՝ որպես հաջողված օրինակ մեր տարածաշրջանում ու դրանից դուրս, թե ինչ սպասել Ռուսաստանի հետ հարաբերություններից, երբ այդ հարաբերությունների հիմքում փոխադարձ վստահությունն է, սեփական շահերի սառնասիրտ ու իրատեսական գնահատումն ու քաղաքական կամքը՝ ծառայելու բացառապես ու միմիայն սեփական երկրի ու նրա քաղաքացիների շահերին։

Իր հերթին Ռուսաստանն այսօր, առավել քան երբևէ, կարիք ունի դաշնակցային հարաբերությունների մի այնպիսի հաջողված մոդելի, որը կծառայի որպես հպարտության օրինակ։ Մոդել, որը հնարավոր կլինի ի ցույց դնել իր մերձավոր միջավայրին ու ողջ աշխարհին ճիշտ այնպես, ինչպես տասնամյակներ շարունակ աշխարհը վկայակոչում է Միացյալ Նահանգներ-Իսրայել փոխհարաբերությունների հաջողված օրինակը»։



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

10:01
«Իմնեմնիմի» պոդքաստի հերթական թողարկման թեման Հայաստանի ողջ տարածքով մեկնարկած հանրային ընդվզումնրեն են
«Իմնեմնիմի» պոդքաստի հերթական թողակման հերթապահներն են Լիլիթ Թումանյանը և Մհեր Մկրտչյանը։ Պոդքաստը շարունակում է եթերում մնալ՝...
Աղբյուր` Panorama.am
09:15
Գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք են առաջադրել.Հովհաննես Խուդոյան
Փաստաբան Հովհաննես Խուդոյանը գրում է. «Գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք են առաջադրել․ մեկ անգամ հարվածել է իր և այլ...
Աղբյուր` Panorama.am
09:00
Սուրբ Խաչի երևման տոնն է
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Արաբկիրի Սուրբ Խաչ եկեղեցի կբերվի մեր Տեր Հիսուս Քրիստոսի խաչափայտի մասունքը։
Աղբյուր` Panorama.am
23:22
Այ հիմա այդ ֆիլմը ցուցադրելու ճիշտ ժամանակն է։ Ասում եմ ամենայն լրջությամբ. Աշոտյան
«5 հարց՝ Արմեն Աշոտյանին» հեռակա զրույցի շրջանակներում ՀՀԿ փոխնախագահ, քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանը դարձյալ պատասխանել է...
Աղբյուր` Panorama.am
23:03
Փրկարարները ձորն ընկած ավտոբուսից դուրս են բերում ուղևորներին
Սյունիքի մարզի Վերին Խոտանան գյուղի մոտակայքում ձորն ընկած ավտոբուսից փրկարարները դուրս են բերում ուղևորներին։ Տեսանյութը հրապարակել է ՆԳՆ...
Աղբյուր` Panorama.am
22:56
Սիրելի տավուշեցիներ, այս պայքարում դուք մենակ չեք. Կոնսերվատորիայի Միասնական շարժում
Կոնսերվատորիայի Միասնական շարժումն իր աջակցություն է հայտնում Տավուշում սկսված համակայկական պայքարին և կիսում Տավուշի ժողովրդի արդար պահանջը։...
Աղբյուր` Panorama.am
22:42
Այսօր Տավուշում ընթացողը շատ ավելին է, քան միայն տավուշյան հողերի հանձնման դեմ պայքարը. Արփի Մադոյան
Ցանկացած զիջում բերելու է միայն նոր պահանջների, ընդհուպ մինչև «Իրեվան, Զենգեզուր ու Գյոյչա»։
Աղբյուր` Panorama.am
22:35
Տավուշում և Հայաստանում սկիզբ առնող շարժման մասին. քաղբանտարկյալ Նարեկ Սամսոնյանի հոդվածը «Արմավիր» ՔԿՀ–ից
«Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ ղեկավար, AntiFake.am կայքի հիմնադիր, «Իմնեմնիմի» փոդքասթի համահեղինակ և վարող,...
Աղբյուր` Panorama.am
22:28
Սրբազանն ասաց ամեն ինչ․ Արման Հովհաննիսյան
Երգիչ Արման Հովհաննիսյանն ինսթագրամի  սթորի բաժնում հաճախ է ոչ ուղղակի կերպով իր աջակցությունը հայտնում Կիրանցում պայքարի դուրս եկած...
Աղբյուր` Panorama.am
22:20
Հայաստանի ժուռնալիստների միությունը դատապարտում է Oragir.News կայքի լրագրողի և օպերատորի դեմ կատարված բռնությունը
Այսօր, ի աջակցություն Տավուշի, Դսեղի հատվածում քաղաքացիները փակել էին Երևան-Թբիլիսի ճանապարհը և խաղաղ ակցիա իրականացրել։ Համազգեստով ինչպես նաև...
Աղբյուր` Panorama.am
21:29
Սյունիքում ավտոբուսն ընկել է ձորը. Կան զոհեր ու վիրավորներ
Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ապրիլի 27-ին, ժամը 17:27-ին  ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Վերին Խոտանան գյուղի մոտակայքում...
Աղբյուր` Panorama.am
21:21
Տավուշում տեղադրված սյուների մակետներ՝ Երևանում
Երիտասարդներն այսօր Երևանի փողոցներում Տավուշում տեղադրված սյուների մակետներ են տեղադրել, զգուշացնելով, որ այս ընթացքով միակողմանի զիջումները...
Աղբյուր` Panorama.am
21:16
Պատգամավոր. Ոստիկանական կառույցին հեղինակազրկում են իր պահպանության տակ գտնվող անձի առևանգումն ու բռնության օրինակը
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը, արձագանքելով ոստիկանության տարածած հաղորդագրությանը, գրում է....
Աղբյուր` Panorama.am
20:53
Վահագնին նստեցրեցին մեքենա, օպերատորիս տապալեցին գետնին. Իրավական գնահատական պետք է տրվի. Անի Գևորգյան
«Իմ օպերատորը՝ Ջանիբեկ Խաչատրյանը լավ է, կարելի է ասել՝ լավ է։ Փորձում ենք շարունակել մեր աշխատանքը Կիրանցում»,-ֆեյսբուքյան ուղիղ...
Աղբյուր` Panorama.am
20:37
ՔԿ-ն ոստիկանությանը հանձնարարել է գտնել Կիրանցում անվադողը ծակած քաղաքացուն
Պարզվում են Կիրանց բնակավայրի մոտ կանգնեցված «Մերսեդես» ավտոմեքենայի հետ կապված առերևույթ դանակի գործադրմամբ խուլիգանություն...
Աղբյուր` Panorama.am
20:19
«Դավաճանը հայրենիք է հանձնում» գրությամբ պաստառ՝ Ֆրանկոֆոնիայի միջազգային օրերի փակման գալա համերգին
«Դավաճանը հայրենիք է հանձնում», «Հայրենիքը բոլորիս կարիքն ունի». «Ֆրանկոֆոնիայի միջազգային օրերի փակման գալա...
Աղբյուր` Panorama.am
20:04
Ոստիկանները հրել և գետնին են գցել Oragir.News-ի լրագրողին
«Հայաքվե» նախաձեռնող խմբի անդամներն ի աջակցություն Տավուշի Դսեղի հատվածում փակել են Երևան-Թբիլիսի ճանապարհը և խաղաղ ակցիա...
Աղբյուր` Panorama.am
19:29
Թևանյան. Ինչպես հեռացնել Նիկոլ Փաշինյանին և կանգնեցնել պետության փլուզումը
«Նիկոլ Փաշինյանի իշխանության լեգիտիմությունը մոտենում է զրոյի, բայց դա չի նշանակում, որ նրան հեռացնելը ժամերի կամ օրերի խնդիր է, քանզի...
Աղբյուր` Panorama.am
19:18
Արթուր Դավթյանը Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն է
Հայաստանի սպորտային մարմնամարզության տղամարդկանց ընտրանու անդամ, Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Արթուր Դավթյանը դարձավ Եվրոպայի առաջնության...
Աղբյուր` Panorama.am
18:59
Քաղաքացու օրվա առթիվ համերգի ներկաներին հիշեցրեցին՝ Տավուշը հայրենիք է
Մինչ բեմում երգում են ու նշում Նիկոլ Փաշինյանի հռչակած քաղաքացու օրը, «Բաբոն տեր ա» նախաձեռնության անդամները հիշեցնում են՝ ....
Աղբյուր` Panorama.am
18:51
Արարատ Միրզոյանը կմեկնի Կատար
Ապրիլի 28-29-ը ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնը զբաղեցնող Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով կգտնվի Կատարի Պետությունում: ԱԳ նախարարությունից հայտնում են,...
Աղբյուր` Panorama.am
18:32
Դիմակավորված անձինք հարձակվում են Newday-ի օպերատորի վրա
Ազատամուտ-Իջևան ճանապարհին մի քանի դիմակավորված ոստիկաններ հարձակվում են Newday լրատվական կայքի օպերատորին ու ևս մի քաղաքացու։ Չնայած ներկանների...
Աղբյուր` Panorama.am
18:12
Սյունիքում մեքենաներ են բախվել. կա տուժած
Ճգնաժամային կառավարման ազգային այսօր ժամը 12:31-ին  կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Վահանավանք թաղամասի խաչմերուկի մոտակայքում...
Աղբյուր` Panorama.am
18:00
Ոստիկանությունում կարծում են, որ իրենց թիրախավորում են
«Որոշ շրջանակներ, այդ թվում՝ նաև ԶԼՄ-ներ, սոցհարթակներում անհիմն և համակարգված եղանակով թիրախավորում են ՆԳՆ Ոստիկանությանը՝ փորձեր անելով...
Աղբյուր` Panorama.am
17:50
Մի՛ լռիր. «Բաբոն Տեր ա» նախաձեռնությունը լուռ ակցիա է իրականացրեց
«Բաբոն տեր ա» նախաձեռնության անդամներն այսօր Երևանում անցկացրեցին լուռ ակցիա՝ հնչեցննելով զանգը։  
Աղբյուր` Panorama.am
17:35
Իրավունք չունենք թույլ տալ, որ ադրբեջանցին հայտնվի Հայաստանի սահմաններից ներս. Իրազեկման երթ Իջևանում
«Իրավունք չունենք թույլ տալ, որ ադրբեջանցին հայտնվի Հայաստանի սահմաններից ներս ու այդպիսով Հայաստանը դարձնի անկենսունակ...
Աղբյուր` Panorama.am
17:18
Քաղաքագետ. Եկեղեցին ճիշտ հիմնարար խնդիր է դրել
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը գրում է. «Իշխանությունը եւ Պետությունը տարբեր հասկացություններ են։ Եկեղեցին ճիշտ հիմնարար խնդիր է...
Աղբյուր` Panorama.am
17:07
Կիրանցում է Արցախի թեմի առաջնորդը
Կիրանցում են Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը, Արմավիրի թեմի առաջնորդ Սիոն եպիսկոպոս Ադամյանը և Մայր Աթոռից Արտակ եպիսկոպոս...
Աղբյուր` Panorama.am
16:57
Պատերազմ անցած տղերքը, ազատամարտիկները մեր կողքին են․ Բագրատ Սրբազան
«Սև հովազ» ջոկատի ազատամարտիկներն այսօր Տավուշում են՝ ոչ միայն իրենց աջակցությունը, այլև կեցվածքը հայտնելու հանուն հայրենիքի...
Աղբյուր` Panorama.am
16:50
Արարատ լեռը ողջ քրիստոնյա աշխարհն է ընդունել որպես հայերի սրբազան պատմության մաս․ Պրոֆեսոր
«Յուրաքանչյուր ժողովրդ ազատ է իր խորհրդանշաններն ընտրելու հարցում ՝ անկախ այն բանից ունի քաղաքական կազմակերպված հանրույթ, թե՝ ոչ,...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ի՞նչ կա մեքենայի մեջ. Կիրանցում ծակեցին մեքենայի անվանդողերը
16:05 27/04/2024

Ի՞նչ կա մեքենայի մեջ. Կիրանցում ծակեցին մեքենայի անվանդողերը

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}