3 միլիոն դոլարով վաճառվում է տիրանոզավրի կմախք
eBay ինտերնետ աճուրդում 2,95 միլիոն դոլարով վաճառվում է դինոզավրի ձագի քարացած կմախք։ ntv.ru-ն գրում է, որ տիրանոզավրի ձագի կմախքը պատկանել է մասնավոր անձի, նախկինում ցուցադրվել է Կանզասի համալսարանի բնագիտության պատմության թանգարանում։ Այժմ սեփականատերը որոշել է այն վաճառել։
Գտածոն շուրջ 68 միլիոն տարեկան է։ Ցուցանմուշի վաճառքն առաջացրել է Ամերիկայի պալեոնթոլոգիայի միության անդամների վրդովմունքը։ Հայտարարում են, որ կարել է վաճառել միայն պատճենը, իսկ բնօրինակը պետք է մնա թանգարաններում, քանի որ գիտության և ողջ մարդկության սեփականությունն են։
Լրահոս
Տեսանյութեր
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան