Հայաստանը վիզային ռեժիմի ազատականացման հարցով բանակցում է մի շարք երկրների հետ. փոխնախարար
Ազգային ժողովը քննարկում է կառավարության կողմից ներկայացված «Հայաստանի Հանրապետության կառավարության և Արգենտինայի Հանրապետության կառավարության միջև արձակուրդի և աշխատանքի ծրագրի մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:
Հիմնական զեկուցող, ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Գրիգոր Հովհաննիսյանը ներկայացնելով նախագիծը՝ հիշեցրեց, որ Հայաստանի և Արգենտինայի միջև դեռևս 2011թ. ստորագրվել է մուտքի արտոնագրի պահանջի վերցման մասին համաձայնագիրը, որը հնարավորություն է տալիս կողմերի քաղաքացիներին իրենց սովորական վավերական անձնագրերով տարանցել կողմի տարածքում, առանց մուտքի արտոնագրի պահանջի ու մնալ այնտեղ առավելագույնը 90 օր:
Այս համաձայնագրով փոխադարձաբար վերացվել է վիզայի ռեժիմի անհրաժեշտությունը, ինչը մի կողմից խթանում է զբոսաշրջային հոսքերի ավելացմանը, նպաստում է բարեկամ պետությունների երկկողմ հարաբերությունների զարգացմանը, սակայն միևնույն ժամանակ առանց կարգավորման է թողնում կողմերի քաղաքացիների կողմերի պետությունների տարածքում գտնվելու ընթացքում որևէ բնույթի՝ աշխատանքային, ուսումնական, մշակութային և այլն, գործունեություն ծավալելու հետ կապված հարաբերությունները, ինչը հնավարու կլիներ վիզային ռեժիմի առկայության պարագայում:
«Այս բացը լրացնելու համար Հայաստանի և Արգենտինայի քաղաքացիների փոխայցելությունների ոլորտում համագործակցությունն էլ ավելի խթանելու նպատակով երկու կառավարությունների միջև ստորագրվել է արձակուրդի և աշխատանքի ծրագրի մասին համաձայնագիրը, որի նպատակն է կողմերի միջև դյուրացնել կողմերի միջև փոխադարձ մուտքի արտոնագրերի տրամադրումը, ինչը թույլ կտա քաղաքացիների մուտք գործել ու մնալ կողմերի տարածքում զբոսաշրջության և արձակուրդի նպատակով»,- ընդգծեց Գրիգոր Հովհաննիսյանը:
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Համազասպ Դանիելյանը հարցրեց , թե ՀՀ քաղաքացիները քանի՞ երկիր կարող են այցելել առանց վիզայի։ Պատգամավորը նշեց, որ Հայաստանն այս հարցում զիջում է Հարավային Կովկասի մյուս երկրներին, ուստի ԱԳՆ-ն ի՞նչ է անում այդ ուղղությամբ:
Գագիկ Հովհաննիսյանն ասաց, որ Վրաստանն այդ տեսանկյունից Հայաստանից փոքր-ինչ ավելի առաջ է, ինչը պայմանավորված է Եվրամիության հետ արտոնյալ վիզային ռեժիմով, սակայն Հայաստանը շատ հետ չէ։
«Աշխատում ենք Աֆրիկայի, Մերձավոր Արևելքի երկրների հետ: Եթե համեմատենք Ադրբեջանի հետ, կարող եմ ասել, որ շատ հետ չենք: Ադրբեջանը մի շարք առավելություններ ունի իսլամական պետությունների դեպքում, բայց մենք էլ առավելություններ ունենք այլ տարածաշրջաններում, մասնավորապես՝ Լատինական Ամերիկայում»,- նշեց փոխնախարարը՝ հավելելով, որ վերջին 3-4 տարիներին Հայաստանն արագ տեմպերով է ստանում ազատականացման ռեժիմներ տարբեր երկրների հետ:
Նա հայտնեց, որ այս պահին մի քանի երկրների հետ բանակցություններ են ընթանում:
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ