Ասադովը հայտարարել է՝ տարածքային ամբողջականության խախտման մասին կետն ընդգրկված է ԵՄ-ի հետ նոր համաձայնագրի նախագծում
Ադրբեջանի ու Եվրամիության ռազմավարական նոր համաձայնագիրը կստորագրվի մայիսի 13-ին։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի Միլի մեջլիսի խոսանակ Ասադովը։
Ռուսական լրատվամիջոցների փոխանցմամբ, համաձայնագիրը պատրաստ է ստորագրման։ Ասադովը հայտարարել է, որ այն իրավական նոր հիմք կդառնա Բաքվի ու Բրյուսելի համագործակցության համար՝ փոխարինելով 1996-ին ստորագրված փաստաթղթին։
Ադրբեջանցի պաշտոնյան նշել է, որ համաձայնագրում արտացոլված է «Հայաստանի զավթողական քաղաքականության արդյունքում Ադրբեջանի տարածքային ամբողջականության խախտումը»։
«Դա շատ կարևոր հարց է, մենք երկար ենք աշխատել դրա վրա, և հասել ենք այն բանին, որ համաձայնագրում ներառված լինի Ադրբեջանի տարածքային ամբողջականության վերաբերյալ կետեր»,-ասել է նա։
Հայտարարությունից հետ Հայաստանի քաղաքագիտական ու փորձագիտական շրջանակները կարծիք հայտնեցին, եթե իսկապես համաձանագրում նման կետ կա, ապա դա Ազգային Ժողովի ու ԱԳ նախարարության թերացումն է։
ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը Panorama.am-ին հայտնեց, որ նախարարությունը հարցի վերաբերյալ ավելի ուշ հանդես կգա հայտարարությամբ։