Արմեն Սարգսյանը բարերարներ Ջորջ և Քերոլայն Նաջարյանների հետ քննարկել է Գյումրիում բարեգործական ծրագրեր իրականացնելու հնարավորությունները
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է բարերարներ Ջորջ և Քերոլայն Նաջարյաններին:
ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանում տարբեր ծրագրեր իրականացնելու հնարավորությունները:
Նախագահ Արմեն Սարգսյանը խոսել է Գյումրիի պատմական միջուկի վերականգնման ծրագրերի մասին՝ նշելով, որ օտարերկրյա այցերի շրջանակում իր հանդիպումների ժամանակ մշտապես բարձրաձայնում է խնդիրն ու տարբերակներ դիտարկում օտարերկրյա մասնագետներին ևս ներգրավելու վերաբերյալ:
Բարերարները, ովքեր տարիներ շարունակ տարբեր ծրագրեր են իրականացրել Գյումրիում, նշել են, որ կդիտարկեն քաղաքի վերականգնման գործում իրենց ներդրումն ունենալու հարցը:
Հարակից հրապարակումներ`
- Հաճախ այցելեք Գյումրի՝ վայելելու նրա ինքնատիպ մարդկային ու մշակութային կոլորիտը. Արմեն Սարգսյան
- Մարդկանց հրավիրեք Գյումրի. Արմեն Սարգսյան
- Նախագահը Գյումրիում այցելել է Մհեր Մկրտչյանի և Ավետիք Իսահակյանի տուն-թանգարաններ
- ՀՀ նախագահ. Գյումրիի երեխաներն ավելի լավ պայմանների են արժանի
Լրահոս
Տեսանյութեր
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան