Հրանտ Մելքումյանը՝ Դոեբերլի Գավաթի խաղարկության հաղթող
Ավստրալիայում ավարտվել է Դոեբերլի Գավաթի խաղարկությունը, որին մասնակցոել է 9 երկրի 53 շախմատիստ, այդ թվում՝ 5 գրոսմայստեր և 10 միջազգային վարպետ: Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատային ֆեդերացիայի պաշտոնական կայքը:
Մրցաշարի մասնակիցների թվում էր Հայաստանի տղամարդկանց հավաքականի անդամ, գրոսմայստեր Հրանտ Մելքումյանը:
Մեր շախմատիստը մցաշարում տոնել է 6 հաղթանակ, 3 պարտիա ավարտել է հաշտությամբ և վաստակած 7.5 միավորով դարձել մրցաշարի միանձնյա հաղթող:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին