Թուրքիան և Իրաքը պատրաստվում են նոր սահմանային անցակետ բացել
Թուրքիայի և Իրաքի միջև նոր սահմանային անցակետ կբացվի։ Այս մասին, ինչպես տեղեկացնում է Էրմենիհաբերը, հայտարարել է Իրաքի առևտրի նախարար Մուհամմեդ Հաշիմ էլ-Անին։
Մայրաքաղաք Բաղդադում կազմակերպված «Թուրքիա-Իրաք շինարարական ֆորումի» շրջանակներում լրագրողների հետ զրույցում նախարարը մասնավորապես ասել է․
«Այս խնդրի հետ կապված կազմվել են մի քանի կոմիտեներ՝ արտաքին գործերի, առևտրի և տրանսպորտի նախարարությունների և մաքսային վարչության ներկայացուցիչների մասնակցությամբ։ Աշխատանքները շարունակվում են, դրական առաջընթացներ կան և կարծում եմ, որ անցակետը շուտով կբացվի»։
Իրաքի առևտրի նախարարը նշել է, որ Թուրքիայի հետ առևտրային հարաբերությունները բավական զարգացած մակարդակի վրա են, 2018թ․ երկու երկրների միջև առևտրաշրջանառությունը կազմել է 13 մլրդ դոլար։
Լրահոս
Տեսանյութեր
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան