ԱՄՆ-ում երեք տարեկան աղջիկը փրկել է փոքրիկ եղբորը
ԱՄՆ Կալիֆոռնիայի նահանգում ծնողների մահվանից հետո 3 տարեկան աղջիկը մի քանի օր հոգ է տարել երկու ամսական եղբոր մասին։ Այս մասին գրում է Լենտա.ռու-ն՝ հղում անելով Fox 11 News-ին։
Լոս Անջելեսի ոստիկանության տվյալներով, ապրիլի 18-ին երեխայի 46-ամյա հայրը, սպանել է 38-ամյա կնոջը և ինքնասպանություն գործել: Ապրիլի 21-ին ոստիկանությունը զինված հարձակման մասին հաղորդագրություն է ստացել, դեպքի վայրում ոստիկանությունը հայտնաբերել է մահացածների մարմինները, ինչպես նաև ողջ մնացած երկու երեխաներին: Այս ամբողջ ընթացքում աղջիկը հոգ է տարել եղբոր մասին։
«Մեր փոքրիկ հրեշտակը կարողացավ գոյատևել և փրկել իր եղբոր կյանքը։ Փոքրիկն ուղղակի հրաշք է, իսկ աղջիկը հերոս է: Նա իսկապես իսկական հերոս է»,- ասել է ոստիկանության աշխատակիցը։
Լրահոս
Տեսանյութեր
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան