Զելենսկին առաջարկում է՝ երդման արարողությունն անցկացնել մայիսի 19-ին
Ուկրաինայի նորընտիր նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Վերին Ռադային առաջարկելու է երդման արարողությունն անցկացնել մայիսի 19-ին։ Այս մասին գրում է «ՏԱՍՍ»-ը։
«Հանդիպմանը մենք կառաջարկենք արարողությունն անցկացնել մայիսի 19-ին։ Դա ամենակարևոր հարցն է, հենց դրանից էլ մենք կսկսենք։ Հետո կտեսնենք»,-ասել է նա՝ չհստակեցնելով, թե ինչու է ընտրել հենց այդ օրը։
Հիշեցնենք, որ Ուկրաինայի ԿԸՀ-ն ապրիլի 30-ին հրապարակել է նախագահական ընտրությունների վերջնական արդյունքները։ Երկրորդ փուլում, ըստ դրանց, հաղթանակ է տոնել Զելինսկին՝ ստանալով ձայների 73.22 տոկոսը, իսկ գործող նախագահ Պյոտր Պորոշենկոն ստացել է 24.45 տոկոս ձայն։
Հարակից հրապարակումներ`
- Զելենսկու կին․ Վլադիմիրը պատրաստ չէ զիջումների գնալ ագրեսորին
- Պուտինն արձագանքել է Զելենսկու՝ ՌԴ քաղաքացիներին անձնագիր տրամադրելու հայտարարությանը
- Զելենսկին Ուկրաինայի քաղաքացիություն է առաջարկում
- Սաակաշվիլին տեսաուղերձ է հղել Զելինսկուն ու խորհուրդներ տվել
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ