Հասարակություն 12:46 06/05/2019 Հայաստան

Ընտանեկան նպաստի համակարգը վերանայելու ուղղությամբ աշխատանքային խումբ է ստեղծվել

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հիմնականում աշխատում է հետևանքների հետ, այսինքն այն քաղաքացիների, խմբերի հետ, որոնք հայտնվել են դժվարին իրավիճակում, համարվել են խոցելի։ Պաշտոնավարման 100 օրն ամփոփող մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը։

«Մենք համոզված ենք, որ բացի այս խմբերին աջակցելուց,  պետք է շատ ակտիվ լինենք նաև կանխարգելման աշխատանքներում, այն է՝ ապահովել քաղաքացիների իրազեկեվածությունն իրենց իրավունքների,  պետական ծրագրերի մասին, որպեսզի մարդիկ ավելի շատ և հեշտությամբ կարողանան օգտվել այդ ծրագրերից»,- նշեց նա։

Նախարարի խոսքով, կարևորում են ապաինստիտուցիոնալացումը, երեխաների տարեցների, հաշմանդամություն ունեցող անձանց համայնքներում ապրելու և ինստիտուտներից դուրս գալու իրավունքի իրացումը։

«Կարծում ենք, որ բավականին երկար ժամանակ մենք այս խնդրով քիչ ենք զբաղվել կամ անբավարար եմ համարում մինչև այժմ կատարված  աշխատանքը։ Շատ երեխաներ, հաշմանդամություն ունեցող մարդիկ այսօր կարող էին ապրել իրենց համայնքում, ընտանիքում, եթե լիներ բավարար պետական աջակցություն և այն ծրագրերը, այն ֆինանսավորումը, որոնք ուղղվում էին հաստատություններին, ուղղվեին  ընտանիքին ու ավելի ուժեղացնեին ընտանիքի ինստիտուտը»,- ասաց Զ. Բաթոյանը։

Նա նշեց, որ կարևորում են աշխատանքի խրախուսումը, առկա ծրագրերի մատչելիության ապահովումը. «Ունենք  բազմաթիվ ծրագրեր, որոնք ուղղված են զբաղվածությանը, այս կամ այն թիրախային խմբերին, սակայն դրանց մատչելիությունն ու հասանելիությունը բավարար չեն, որպեսզի մարդիկ կարողանան օգտվել և ծրագրերը լինեն արդյունավետ»։

Զ. Բաթոյանն ասաց, որ կարևորում են աշխատանքի իրավունքի իրացման ուղղությամբ քաղաքականության բարելավումը, տեղեկացրեց, որ մայիսին սկսելու են Աշխատանքային օրենսգրքի շուրջ հանրային քննարկումները՝ օրենսդրական համապարփակ առաջարկներ մշակելու համար։

Նախարարն ասաց, որ հաշմանդամություն ունեցող անձանց աջակցող սարքերը 2019 թվականի հունվարի 1-ից տրվում են բացառապես հավաստագրերի միջոցով, ինչը մեծացնում է այդ անձանց կամ այլ սոցիալական խմբերի  ընտրության հնարավորությունը. «Սա թույլ է տալիս մարդկանց ինքնուրույն ընտրել աջակցման միջոցները, խանութներն ու ծառայությունները,  ունենալ համապատասխան որակ, ընտրության հնարավորություն»։

Նա տեղեկացրեց, որ 2019 թվականից երեխաներին, տարեցներին հաշմանդամություն ունեցող անձանց տրամադրվող ծառայությունները բացառապես պատվիրակվել են մրցութային կարգով ՀԿ-ներին,  նախկինում իրականացվում էր սուբսիդավորման միջոցով։

Զ. Բաթոյանն ասաց, որ վարչապետի հանձնարարականով ստեղծվել է աշխատանքային խումբ՝ ընտանեկան նպաստի համակարգը վերանայելու ուղղությամբ, ստեղծվել է ժողովրդագրության բարելավման հանձնաժողով, որը պետք է աշխատի ժողովրդագրական իրավիճակի բարելավան ուղղությամբ։

Նախարարն ասաց, որ ընտանեկան նպաստի համակարգի վերանայման արդյունքում պետք է ընտանեկան նպաստի համակարգը դարձնեն ավելի հասցեական, ճկուն, կարիքի վրա հիմնված։

Հարցին, թե վարչապետի հայտնած 11 հազար 281 վարկ մարող նպաստառուները զրկվելո՞ւ են նպաստից, Զարուհի Բաթոյանը պատասխանեց. «Վարչապետի գրառման նպատակը քննարկում ծավալելն ու կարծիքներ հարցնելն էր: Այս պահին որևէ որոշում չունենք, թե ինչ պետք է լինի, բայց աշխատանքային խումբը, որը կազմվել է, նաև այս հարցը պետք է քննարկի, և մենք պետք է ունենանք հստակ չափորոշիչներ, պետք է այդ ամբողջ համակարգը վերանայվի»:

Զ. Բոթյանի խոսքով, շատ կարևոր է այս հարցում անհատական մոտեցումը, անհատական աջակցման մեթոդը. «Եթե քաղաքացին վարկը վերցրել է առողջական խնդիրների լուծման համար կամ որևէ այլ դժվարին իրավիճակում հայտնվելու պատճառով, սա այլ տարբերակ է, բայց եթե կան մարդիկ, որ իսկապես չարաշահելով օգտվում են նպաստի համակարգից և միևնույն ժամանակ ամսական 1 միլիոնից ավելի վարկ են մարում, սա այլ հարց է: Ընդհանուր, համահարթ մոտեցում չի լինելու, դա լինելու է հետազոտությունների, վերլուծությունների արդյունքում»։

Նախարարն ասաց, որ  6 նպաստառու ամսական 1 միլիոն և ավելի դրամ վարկ է մարում. «Թե ովքեր են և ինչպես են փակում, չեմ կարող ասել: Մենք անձնավորված տեղեկություններ չունենք և դրա իրավունքը չունենք, պարզապես վարչապետին թվային տեղեկատվություն է տրամադրել Կենտրոնական բանկը, վարչապետն էլ՝ մեզ»:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

20:15
Տեղի է ունեցել Փաշինյան-Բլինքեն հեռախոսազրույցը
Նիկոլ Փաշինյանի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանն ֆեյսբուքի իր էջում գրում է. «Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի...
Աղբյուր` Panorama.am
20:02
Հենց հիմա տեղեկություններ ենք ստացել, որ Ոսկեպարի հատվածում ինչ-որ ադրբեջանցիների ստորաբաժանումներ են հայտնվել. Գառնիկ Դանիելյան
Դիլիջան-Վանաձոր փակված ճանապարահատվածում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ դանիելյանը հայտարարեց. «Հենց հիմա...
Աղբյուր` Panorama.am
19:40
Հանրեպետության հրապարակից մեկնարկեց բողոքի քայլերթը
«ՀայաՔվե» նախաձեռնության ֆեյսբուքայն էջը հայտնում է, որ Հանրապետության հրապարակից մեկնարկել է քաղաքացիների քայլերթը։ Վերջիններս...
Աղբյուր` Panorama.am
19:30
ՀԱՊԿ-ը պատրաստվում է զորավարժություններին, որոնք կանցկացվեն Ղրղզստանում, Ղազախստանում և Տաջիկստանում
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) պատրաստվում է Ղրղզստանի, Ղազախստանի և Տաջիկստանի տարածքում աշնանային համատեղ...
Աղբյուր` Panorama.am
19:27
Քաղաքացիները փակել են Դիլիջան-Վանաձոր ճանապարհը
«ՀայաՔվե» նախաձեռնության ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ այս պահին փակ է Դիլիջան-Վանաձոր ճանապարհը։ Հիշեցնենք, որ Տավուշում...
Աղբյուր` Panorama.am
19:07
Նիկոլին հեռացնելու համար նախ պետք է ճշտել,թե ո՞վ է իրական ազգային ընդդիմադիրը. Շարմազանով
ՀՀԿ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը գրում է. «Նիկոլին հեռացնելու համար նախ պետք է ճշտել,թե ո՞վ է իրական ազգային ընդդիմադիրը։ Ո՞վ և...
Աղբյուր` Panorama.am
19:01
Սարգիս Ստեփանյանը Գրան պրի Աշխարհի գավաթի առաջնությունում գրավել է առաջին տեղը
Պարաաթլետ Սարգիս Ստեփանյանը Մարաքեշում անցկացվող World Para Athletics Գրան պրի Աշխարհի գավաթի առաջնությունում գրավել է առաջին տեղը։ Այդ մասին...
Աղբյուր` Panorama.am
18:57
Միհրան Մախսուդյանի որդին՝ Վահագն Մախսուդյանը 2 ամսով կալանավորվեց. Գեղամ Մանուկյան
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը գրում է.  «Նիկոլի անձնական դատավորներից մեկը՝...
Աղբյուր` Panorama.am
18:49
Նախիջևանում զինամթերքի պայթունից երկու ադրբեջանցի է մահացել
Նախիջևանում զինամթերքի պայթյունի հետևանքով երկու մարդ է մահացել։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։ Ըստ ադրբեջանական...
Աղբյուր` Panorama.am
18:01
Ինչ պատճառներով է հետազձգվել Էրդողանի այցն ԱՄՆ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մայիսին ԱՄՆ ծրագրված այցի չեղարկումը կարող էր պայմանավորված լինել Հյուսիսային Իրաքում թուրքական ռազմական...
Աղբյուր` Panorama.am
17:35
«Որդիների Կանչ» ՀԿ-ն միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը
«Որդիների Կանչ» հասարակական կազմակերպությունը միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը։ Այդ մասին ասվում է...
Աղբյուր` Panorama.am
17:30
Իրազեկման ակցիա Աբովյան քաղաքում
Քաղաքացիները իրազեկման ակցիա են անում Աբովյան քաղաքում: Աբովյանի տարբեր վայրերում պաստառներ են փակցնում, որոնց վրա  վրան գրված՝...
Աղբյուր` Panorama.am
16:47
Սյունիքի մարզում վթարված իրանցի զբոսաշրջիներ տեղափոխող ավտոբուսի վարորդին ձերբակալելու որոշում է կայացվել
ՀՀ Քննչական կոմիտեից հայտնում են. «Հաղորդում էր ստացվել այն մասին, որ 2024թ․ ապրիլի 27-ին ժամը 13։30-ի սահմաններում, Կապան-Երևան...
Աղբյուր` Panorama.am
16:41
Ավտոմեքենան ընկել է գետը
ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են. «Ապրիլի 28-ին, ժամը 12։35-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման...
Աղբյուր` Panorama.am
16:23
Մահացել է հայ ազգային-հեղափոխական երգերի անզուգական կատարող Սահակ Սահակյանը
Երկարատև ու ծանր հիվանդությունից հետո, 73 տարեկանում, մահացել է մեծանուն մտավորական, հայ ազգային-հեղափոխական երգերի անզուգական կատարող և...
Աղբյուր` Panorama.am
16:13
Վահագն Մախսուդյանի համար ստիպված են եղել շտապ օգնություն կանչել. Գեղամ Մանուկյան
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը գրում է. «Երևանի առաջին ատյանի դատարանի Ավանի նստավայրում ըթանում է...
Աղբյուր` Panorama.am
15:54
Միրզոյանը հանդիպել է Մուհամմադ բին Աբդ Ալ-Ռահման Ալ Թանիի հետ
ԱԳՆ-ից հայտնում են, որ հանդիպել են Հայաստանի և Կատարի ԱԳ նախարարները «ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Կատարի...
Աղբյուր` Panorama.am
15:40
Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանն արդեն 7-րդ օրն է, ինչ հացադուլի մեջ է
Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանը արդեն 7-րդ օրն է՝ հացադուլի մեջ է Զվարթնոց օդանավակայանում: Նա հայտարարում է, որ չի լքի օդանավակայանը, մինչև...
Աղբյուր` Panorama.am
15:06
Հանուն հայրենիքի իրազեկման երթ է Գյումրիում
«Շիրակը հանուն հայրենիքի» նախաձեռնությունը իրազեկման երթ է անցկացրել Գյումրիում: Նախաձեռնության անդամները քաղաքացիներին կոչ են...
Աղբյուր` Panorama.am
14:50
Ի աջակցություն տավուշյան շարժման քաղաքացիները փակել են Վայք-Եղեգնաձոր ճանապարհը
«Տավուշն հանուն հայրենիքի» քաղաքացիական նախաձեռնությունը հայտնում է, որ ի աջակցություն Տավուշի՝ քաղաքացիները փակել են Վայք-Եղեգնաձոր...
Աղբյուր` Panorama.am
14:05
24.8 % աղքատության պայմաններում Հայաստանի տոտալիզատորները շարունակում են ավելացնել շրջանառությունները. Սուրեն Պարսյան
ՊԵԿ-ի հրապարակած 1000 խոշոր հարկատուների ցուցակի առաջին հորիզոնականը  19.9 մլրդ դրամով բարձրացել է «Մոբայլ Սենթր Արթ»...
Աղբյուր` Panorama.am
13:21
Իրանի գլխավոր հյուպատոսը ու Կապանի ԲԿ-ում տեսակցել են ավտոբուսի վթարի հետևանքով տուժածներին
Սյունիքի մարզպետարանից հայտնում են. «Նախորդ օրը ժամը 17:27-ին Սյունիքի մարզի Վերին Խոտանան գյուղի մոտակայքում Իրանի Իսլամական...
Աղբյուր` Panorama.am
12:56
Քաղաքացիները փակել են Երևան-Գյումրի ավտոճանապարհը
Քաղաքացիները փակել են Երևան-Գյումրի ավտոճանապարհը՝ ի աջակցություն տավուշի բնակիչների սկսած բողոքի ակցիաների: Հիշեցնենք, որ Տավուշում ապրիլի...
Աղբյուր` Panorama.am
11:53
Փրկարարները Գութանասարից իջեցրել են ոտքը կոտրած քաղաքացուն
ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են.  «Փրկարարները սարից իջեցրել են քաղաքացիներին Ապրիլի 27-ին, ժամը 19:59-ին Կոտայքի...
Աղբյուր` Panorama.am
11:34
Չինաստանում մեկ կիլոգրամանոց կարկուտներ են թափվել երկնքից
«ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության  և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնորեն Լևոն Ազիզյանը տեսանյութ է հրապարակել, որում...
Աղբյուր` Panorama.am
10:49
Հայաստանը շուտով Թուրքիային կփոխանցի Անիի կամրջի վերականգնման շուրջ իր մոտեցումները.ՀՀ ԱԳՆ
Հայաստանը շուտով Թուրքիային կփոխանցի Անիի կամրջի վերականգնման շուրջ իր մոտեցումները: Այս մասին հայտնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը`...
Աղբյուր` Panorama.am
10:43
Գիշերը քաղաքացիները փակել են Մարտունի-Վարդենիս ավտոմայրուղին
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը հայտնում է. «Գիշերը քաղաքացիները փակել են Մարտունի-Վարդենիս ավտոմայրուղին։ Ստի և...
Աղբյուր` Panorama.am
10:08
Մահացել է Պարույր Սևակի որդին
Ապրիլի 27-ին, Երևանում մահացել է Պարույր Սևակի որդին՝ 66-ամյա Արմեն Ղազարյանը։ Ղազարյանը ոստիկանության գնդապետ էր, բանասիրական...
Աղբյուր` Panorama.am
10:01
«Իմնեմնիմի» պոդքաստի հերթական թողարկման թեման Հայաստանի ողջ տարածքով մեկնարկած հանրային ընդվզումնրեն են
«Իմնեմնիմի» պոդքաստի հերթական թողակման հերթապահներն են Լիլիթ Թումանյանը և Մհեր Մկրտչյանը։ Պոդքաստը շարունակում է եթերում մնալ՝...
Աղբյուր` Panorama.am
09:15
Գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք են առաջադրել.Հովհաննես Խուդոյան
Փաստաբան Հովհաննես Խուդոյանը գրում է. «Գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք են առաջադրել․ մեկ անգամ հարվածել է իր և այլ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ի՞նչ կա մեքենայի մեջ. Կիրանցում ծակեցին մեքենայի անվանդողերը
16:05 27/04/2024

Ի՞նչ կա մեքենայի մեջ. Կիրանցում ծակեցին մեքենայի անվանդողերը

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}