Օջալանին տեսակցություն է թույլատրվել
Թուրքիայում ահաբեկչական կառույց համարվող «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) հիմնադիր առաջնորդ, ցմահ ազատազրկված Աբդուլլահ Օջալանին տեսակցություն է թույլատրվել: Ամիսներ շարունակ ամբողջովին մեկուսացված Օջաlaնին մայիսի 2-ին տեսակցելու իրավունք է տրվել նրա փաստաբանին:
«Էրմենիհաբեր»-ի փոխանցմամբ, նշվում է, որ Օջալանին վերջին անգամ կարողացել էր տեսակցել եղբայրը՝ Մեհմեթ Օջալանը, 2019-ի հունվարի 12-ին:
Օջալանի փաստաբանը հայտարարել է, որ տեսակցության մանրամասներ կհաղորդի առաջիկա մամուլի ասուլիսին:
Աղբյուրը հիշեցնում է, որ քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (HDP-ԺԴԿ) պատգամավոր Լեյլա Գյուվենը Աբդուլլահ Օջալանի մեկուսացման դեմ բողոքելու նպատակով 180 շարունակ հացադուլ է իրականացնում: Թուրքական բանտերում նույն պահանջով հացադուլ են անում հազարավոր քուրդ դատապարտյալներ, որոնք ազատազրկվել են ՔԲԿ-ի անդամ լինելու կամ դրա հետ կապ ունենալու մեղադրանքներով:
Հարակից հրապարակումներ`
- Ցույց Հունաստանում՝ Օջալանի ազատ արձակման համար
- Օջալանը մեկնաբանել է ընտրություններում քրդական կուսակցության անհաջողությունը
- Օջալան. Սիրիայում քրդերի կոտորածը կարող է հանգեցնել Թուրքիայի հետ խաղաղության բանակցությունների ավարտին
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ