Կոլոմոյսկին խորհուրդ է տվել Զելենսկուն Ուկրաինայի կառավարության մեջ թողնել Ավակովին
Գործարար Իգոր Կոլոմոյսկին կարծում է, որ Ուկրաինայի գործող կառավարության անդամներից Վլադիմիր Զելենսկու նոր կառավարության մեջ պետք է մնա միայն ներքին գործերի նախարար Արսեն Ավակովը։ Այս մասին, ինչպես հաղորդում է kommersant-ը, Կոլոմոյսկին ասել է Bigus.info-ին տված հարցազրույցում:
Ընտրությունների ժամանակ ԶԼՄ-ներում բազմիցս քննարկվեց Զելենսկու և գործարարի կապը, իսկ ընտրությունից հետո արդեն Կոլոմայսկին հայտարարեց, որ պատրաստ է «ինչ-որ բանում խորհուրդ տալ Վլադիմիր Զելենկուն»:
«Ներկայիս կառավարությունից, բացառությամբ Արսեն Ավակովի, չկա հիշատկման արժանի ուրիշ մեկը: Նա պետք է մնա իշխանության մեջ: Երկրում ինչ տեղի ունենում, նա հիմքն է հանդիսանում: Կարծում եմ, որ նա երկրում կայունության գործոն է», - ասել է Իգոր Կոլոմոյսկին:
Հիշեցնենք, որ Իգոր Կոլոմոյսկին հրաժարական էր տվել Դնեպրոպետրովսկի շրջանի վարչակազմի ղեկավարի պաշտոնից և տեղափոխվել Իսրայել՝ 2015թ.-ին նախագահ Պետրո Պորոշենկոյի հետ ունեցած տարաձայնություններից հետո։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանում փոքրահասակ բնակչության շրջանում բավականին տարածված է գժախոտով թունավորումը. Ռ. Աբովյան