Շերեմետևոյում ինքնաթիռի հրդեհի հետևանքով տուժածներից երկուսը դեռ հիվանդանոցում են
Ռուսաստանի առողջապահության նախարար Վերոնիկա Սկվորցովան լրագրողներին հայտնել է, որ Մոսկվայի Շերեմետևո օդանավակայանում տեղի ունեցած ինքնաթիռի հրդեհի հետևանքով տուժածներից երկուսը դեռ հիվանդանոցում են։ Նրանց վիճակը գնահատվում է ծանր։ Հրավիրվել է կոնսիլիում, բուժման մարտավարությունը համաձայնեցված է։
Հիշեցնենք, որ «Աէրոֆլոտ» ընկերությանը պատկանող Sukhoi Superjet 100 օդանավը, որը Մոսկվայից պետք է ուղևորվեր Մուրմանսկ, մայիսի 5-ին թռիչքից 28 րոպե անց վերադարձել է Շերեմետևո ու հարկադիր վայրէջք կատարել։
Կոշտ վայրէջքի հետևանքով ինքնաթիռը վնասվել է, շարժիչներն այրվել են: Այնուհետև կրակը տարածվել է ինքնաթիռի պոչի հատվածում:
Ինքնաթիռում գտնվող 78 մարդուց 41-ը զոհվել է: Փրկվել են անձնակազմի հինգ անդամներից չորսը և 33 ուղևորներ։
Հարակից հրապարակումներ`
- Շերեմետևոյում ինքնաթիռի աղետի հետևանքով զոհերի թիվը հասել է 41-ի
- «Շերեմետևո» օդանավակայան է իջել այրվող ինքնաթիռը