Գլխավոր դատաազը՝ Սուրիկ Խաչատրյանի նկատմամբ մահափորձի գործի մասին
Խորհրդարանում «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տիգրան Կարապետյանը ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանից հետաքրքվեց, թե դատախազությունն ի՞նչ է անում Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի նկատմամբ մահափորձի գործով։
«Վերջերս Սյունիքի նախկին մարզպետի մահափորձի հետ կապված դատավարության ժամանակ մեղադրյալ անձը հայտարարեց, որ մահափորձ չի եղել, և այդ ամենը բեմադրվել է նախկին մարզպետի հետ միասին։ Ի՞նչ քայլեր են ձեռնարկվում այդ ուղղությամբ, որովհետև սա շարքային քրեական գործ չէ, գործ ունենք ՀՀ-ի բարձրաստիճան պաշտոնյայի հետ, թեկուզ նախկին»,-ասաց նա։
Դավթյանի խոսքով՝ առաջին իսկ պահից դա իրենց ուշադրությանն է արժանացել։
«Դատախազը մասնակցում է նիստին, այդ տեղեկությունները զեկուցագրով փոխանցվել են, և ներկայումս վարույթ է նախաձեռնվում այդ հանգամանքը ստուգելու ուղղությամբ։ Սա շատ կարևոր հանգամանք է»,- հավելեց գլխավոր դատախազը։
Հարակից հրապարակումներ`
- Ես նույնիսկ չգիտեմ, թե Սուրիկ Խաչատրյանն այս պահին որտեղ է. Հունան Պողոսյան
- Սուրիկ Խաչատրյանի նկատմամբ մահափորձի գործով ձերբակալվել է Արա Բուդաղյանը և ևս 3 անձ. ԱԱԾ
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ