Որոնք են Հայաստանի փոշոտ քաղաքները
Հայաստանի չորս քաղաքներում՝ Գյումրիում, Վանաձորում, Ալավերդիում և Հրազդանում օդում փոշու պարունակությունը թույլատրելի կոնցենտրացիան գերազանցել է սահմանված նորման: Այդ տվյալները ստացվել են ՀՀ բնակավայրերի օդային ավազանի որակի մշտադիտարկման արդյունքում:
Ինչպես Panorama.am-ը տեղեկանում է ՀՀ վիճակագրական կոմիտեից, մարտին Գյումրիում փոշու խտությունը թույլատրելի սահմանը գերազանցել է 1.1 անգամ, Վանաձորում նույնպես՝ 1.1 անգամ, Ալավերդիում՝ 1.3անգամ, Հրազդանում՝ 1.4 անգամ:
Հանրապետության մյուս բոլոր բնակավայրերում փոշին, ծծմբի երկօքսիդը, ազոտի երկօքսիդը, ածխածնի մոնօքսիդը եղել են նորմայի սահմաններում:
Լրահոս
Տեսանյութեր
Մի կողմում հայ ժողովուրդն է, մյուս կողմում թշնամին և մեր իշխանությունը միասին. Դավիթ Անանյան