Չեմ կարծում, որ որևէ բան կարող է վնասել Հայաստանի և Արցախի ժողովուրդների եղբայրությանը. Ռուբինյան
«Ես դա գնահատում եմ որպես փաստ, և ընդհանրապես չեմ կարծում, որ որևիցե բան կարող է վնասել Հայաստանի և Արցախի ժողովուրդների եղբայրությանը»,- այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչպե՞ս է գնահատում երեկ Արցախի նախկին և գործող նախագահների՝ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու հարցով դատարանում գտնվելը և ինչ-որ կերպ դա վնասու՞մ է երկու երկրների հարաբերություններին։
Լրագրողները Ռուբինյանից հետաքրքրվեցին նաև առաջիկայում ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հարցի քննարկման վերաբերյալ հայկական կողմի դիրքորոշումից։
«Հայկական կողմի դիրքորոշումը հայտնի է և ոչինչ չի փոխվել։ Ըստ էության մենք այստեղ գործ ունենք չկարգավորվածության հետ և անհրաժեշտ է դա կարգավորել աշխատանքային կարգով։ Մեր դիրքորոշումն է նաև այն, որ ըստ ռոտացիայի կա ժամանակաշրջան, և այդ ժամանակաշրջանը պատկանում է Հայաստանին։ Այս երկու սկզբունքների շուրջ են ընթացել քննարկումները և շարունակում են ընթանալ»,- ասաց նա։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Մի կողմում հայ ժողովուրդն է, մյուս կողմում թշնամին և մեր իշխանությունը միասին. Դավիթ Անանյան