Քարդաշյանը հայտնել է չորրորդ երեխայի անունն ու հրապարակել նրա լուսանկարը
Ամերիկացի հեռուսաաստղ Քիմ Քարդաշյանն Ինստագրամի իր էջում հրապարակել է չորրորդ երեխայի լուսանկարը։
Լուսանկարում նորածինը պառկած է օրորոցում, երևում է միայն նրա դեմքը:
Հրապարակման մեջ Քարդաշյանը ներկայացրել է ամուսնու՝ Քանյե Ուեսթի հետ նամակագրության մի հատվածը։ «Մայրիկների հրաշալի օրը։ Լույս աշխարհ է եկել մեր չորրորդ երեխան։ Մենք օրհնված են, մենք ունենք այն, ինչ մեզ պետք է»,- գրել է Քիմ Քարդաշյանը։
Բազմազավակ Քիմը նաև գրել է, որ երեխային անվանակոչել են Փսալմ։
Նշենք, որ Քարդաշյանի չորրորդ երեխան ծնվել է մայիսի 10-ին ։ Չորս երեխաներից 2-ին Քիմն է լույս աշխարհ բերել, իսկ վերջին 2-ն՝ ունեցել են փոխնակ մոր օգնությամբ։