ԲԷՑ-ում չարաշահումների փաստով հարուցվել է քրեական գործ
ՀՀ հաշվեքննիչ պալատից ստացված փաստաթղթերի, տեղեկատվության հիման վրա ՀՀ գլխավոր դատախազությունում պետական շահերի պաշտպանության հայց հարուցելու գործառույթի շրջանակներում ուսումնասիրվել է պետական բաժնեմասով «Բարձրավոլտ Էլեկտրացանցեր» ՓԲ ընկերության կողմից մի քանի ենթակայաններում և մասնաշենքերում վերակառուցման և այլ աշխատանքներ իրականացնելու գործըթնացների օրինականությունը: Այդ նպատակով համապատասխան փաստաթղթեր են պահանջվել և ստացվել ՀՀ հաշվեքննիչ պալատից, «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ-ից և ՀՀ քաղաքաշինության կոմիտեից:
Ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ «Բարձրավոլտ Էլեկտրացանցեր» ՓԲԸ-ն 2017թ. հունիսի 29-ին հայտարարել է բաց մրցույթ` արտադրական մասնաշենքի վերակառուցում ճաշարանի ու վարչական մասի և հարակից տարածքի բարեկարգման աշխատանքների իրականացման համար:
«Բարձրավոլտ Էլեկտրացանցեր» ՓԲԸ գնահատող հանձնաժողովի կողմից 2017թ. օգոստոսի 9-ին նշված մրցույթի գնման ընթացակարգի 1-ին տեղը զբաղեցրած մասնակից է ճանաչվել А ՓԲԸ-ն՝ 353 մլն. 934 հազ. դրամ (ներառյալ ԱԱՀ) առաջարկով:
Նույն մրցույթին շուրջ 119 մլն. դրամով պակաս գնային առաջարկ ներկայացրած մեկ այլ ընկերության հայտը գնահատվել է անբավարար և մերժվել է` քաղաքաշինության բնագավառում շինարարության իրականացման լիցենզիաները չներկայացնելու պատճառաբանությամբ:
Պարզվել է, որ մրցույթի հրավերին A ընկերության կողմից հայտով ներկայացվել է մեկ այլ, գրեթե նույնանուն ընկերության քաղաքաշինության բնագավառում շինարարության իրականացման լիցենզիաները, որոնք դեռևս 2014թ. դադարեցվել են, իսկ А ընկերությանը նման լիցենզիա տրամադրվել է միայն 2017թ. սեպտեմբերի 5-ին, այսինքն մրցույթում հաղթող ճանաչվելուց հետո: Մրցույթի հրավերին А ընկերության կողմից հայտով ներկայացվել է նաև այդ գրեթե նույնանուն ՓԲԸ-ի նախկինում կնքված պայմանագրերը՝ որպես մասնագիտական փորձառության հիմնավորում:
Մանրամասները՝ դատախազության պաշտոնական կայքում։
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ