«Եվատեսիլի» արդյունքը չի չեղարկվի
Եվրոպական հեռարձակողների միությունը չեղյալ չի հայտարարի «Եվրատեսիլ-2019» երգի միջազգային մրցույթում Նիդեռլանդների ներկայացուցիչ Դունկան Լոուրենսի հաղթանակը։ ՏԱՍՍ-ի հաղորդմամբ՝ հայտարարել է ԵՀՄ պաշտոնալան ներկայացուցիչը։
«Ոչ, դա չի համապատասխանում իրականությանը»,- ասել է նա՝ պատասխանելով հարցին, արդյո՞ք իրականությանը համապատասխանում են, որ մրցույթի արդյունքը կարող է չեղարվել։
Նա նշել է, որ Լոուրենսի կատարած Arcade երգի տեսահոլովակը, որը 2017 թ. է հրապարակվել սոցկայքերում, «նրան անբարեխիղճ կերպով մրցակցային առավելություն չի տվել» մրցույթում, այդ պատճառով էլ թույլատրվել է երգը ներկայացնել։
«ԵՀՄ տեղյակ է եղել, որ Լոուրենսի կողմից կատարված Arcade երգը հրապարակվել է Յութուբում 2017 թվականին։ ԵՀՄ ցանկանում է պարզաբանել, որ դա չի եղել երգի պաշտոնական թողարկումը, և մինչև վերջին շրջանը երգի տեսահոլովակը տեսել է ընդամենը մի քանի հարյուր մարդ, քանի դեռ մրցույթից առաջ չէր դարձել հայտնի»,- ասել է ԵՀՄ պաշտոնալան ներկայացուցիչը։
Ավելի վաղ տեղեկատվություն էր տարածվել, որ «Եվրատեսիլ-2019» երգի միջազգային մրցույթի հաղթող հոլանդացի Դունկան Լոուրենսը խախտել է երգի միջազգային մրցույթի գլխավոր կանոնը։ Ըստ այդ կանոնի, ներկայացվող երգը պետք է նոր լինի, սակայն Լոուրենսը հանդես է եկել Arcade երգով, որն արդեն կատարել է 2017 թվականին։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը