Ովքեր են մասնակցելու Զելենսկու երդմնակալությանը
Այսօր կկայանա Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու երդմնակալության արարողությունը։
Ռիա նովոստիի հաղորդմամբ, Գերագույն ռադայի տոնական նիստին ակնկալվում են բարձրաստիճան հյուրեր։
Սպասվում է հինգ նախագահի մասնակցություն՝ Լատվիայի, Լիտվայի, Էստոնիայի, Վրաստանի և Հունգարիայի, նաև Թուրքիայի փոխնախագահի, Մոլդովայի վարչապետի, Ադրբեջանի կառավարության ղեկավարի։ Իրենց մասնակցությունն են հաստատել ԱՄՆ էներգետիկայի նախարարն ու Կանադայի պաշտպանության նախարարը։
ՀՀ արտաքին գործերի նախարարության խոսնակ Աննա Նաղդալյանը հայտնել է, որ Ուկրաինայի նախագահի երդմնակալության արարողությանը Հայաստանից կմասնակցի ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գլխավորած պատվիրակությունը։
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն ասել էր, որ Մոսկվան Կիևից Ուկրաինայի նախագահի երդմնակալության արարողությանը որևէ մակարդակով մասնակցելու որևէ հրավեր չի ստացել։
Ուկրաինայի արտաքին գործերի նախարարությունից հայտնել են, որ երդմնակալությանը ներկա կլինեն Բելառուսի, Ռումինիայի, Սլովենիայի, Բուլղարիայի և ավելի քան 40 երկրի բարձրաստիճան ներկայացուցներ, նաև ՆԱՏՕ-ից, Եվրամիությունից ներկայացուցիչներ։
Ուկրաինայի նախկին նախագահները, նաև գործող նախագահ Պյոտր Պորոշենկոն, հրավիրված են Զելենսկու երդմնակալությանը։