Քաղաքական 11:47 20/05/2019 Հայաստան

Խառատյան. Դատարանի մուտքը փակելը փակուղի է, պարոն վարչապետ

Ազգագրագետ Հրանուշ Խառատյանը համարում է, որ դատարանների մուտքը փակել պետք չէ։ Նա նշել է, թե ինչպես է պատկերացնում դատական համակարգի բարեփոխումը։

«Այո, շատերին հասկանալի չէ, թե ինչու՞ եք դատարանների մուտքը փակելու կոչ անում: Մարդիկ, առանց հասկանալու թե ինչու, ինչպե՞ս գնան դատարանի մուտք փակեն: Քաղաքացիները գնան դատարանների մուտքը փակեն և ի՞նչ պահանջեն: Ումի՞ց պահանջեն: Մեր ժողովրդին, այո, խամաճիկային դատարան պետք չի: Բայց մարդիկ ումի՞ց են պահանջելու, որ դատարանը խամաճիկային չլինի: Հենց դատարանի՞ց: Ինչպե՞ս կարող է խամաճիկը խամաճիկ չլինել: Քսանհինգ տարի աշխատել են, որ խամաճիկային դատարան ունենանք, և արդյունքի են հասել: Մեկ առ մեկ կադրեր են ընտրվել, փորձարկվել, օրենքներ են գրվել, փորձ են կուտակել, հիմա ինչպե՞ս այլ կերպ լինեն: Չեն կարող, այդ մարդիկ և այդ համակարգը «այլ կերպին» ծանոթ չեն, չգիտեն ինչպես «այլ կերպ» լինել:

Վերջ ի վերջո ժողովրդի կողմից ընտրված Ազգային ժողով կա, որին հաշվետու է ԲԴԽ-ն, հաշվետվություն պահանջվե՞լ է նրանից՝ ի՞նչ և ինչպե՞ս են պատկերացնում դատական բարեփոխումը: Ազգային ժողովը գիտի՞ այդ մասին: Ինքն՝ Ազգային ժողովն ի՞նչ է պահանջում, պահանջում է խամաճիկ չլինե՞լ: Խամաճիկի՞ց: Սա լուրջ չէ, պարոն վարչապետ, սա լավ տրամաբանություն չէ: Սա տրամաբանության փակուղի է:

Դատարանի մուտքը փակելը փակուղի է, պարոն վարչապետ: Որևէ մեկը ստուգել-հաշվարկե՞լ է, թե քանի սխալ/հանցավոր դատական որոշում է կայացվել վերջին, ետհեղափոխական մեկ տարվա ընթացքում, ովքե՞ր են կայացրել, ո՞ր գործերի մասով են կայացրել: Դրան տեղյա՞կ է ԲԴԽ-ն, տեղյա՞կ է Ազգային ժողովի պետա-իրավական հարցերի հանձնաժողովը: Եթե այո՝ հանրությանն էլ ասեք՝ իմանանք, եթե ոչ՝ ի՞նչն է Ձեր պահանջը: Ասենք փակեցին դատարանները և դրանք չաշխատեցին: Վաղը բացելու եք, չէ՞: Բացելու եք, որ ի՞նչ անեն: Որ շարունակեն դատեր անել: Երեկվա, այսօրվա նման: Նույն դատերը: Որովհետև «ուրիշ դատ»  անել չեն կարող: Սովոր չեն և չեն կարող:

Այդ տրամաբանությամբ ոչ թե մարդկանց պետք է ուղարկել դատարանի մուտք փակելու, այլ պետք է Ազգային ժողովը որոշի առհասարակ ընթացիկ բոլոր դատավարությունները հետաձգել՝ մինչև իրենք հասկանան, թե ինչպես պիտի կատարվեն դատական բարեփոխումները: Մինչև մոնիտորինգ անեն առնվազն վերջին տարվա դատավարությունների խախտումները, պարզեն այդ խախտումների բնույթը, առարկան, ձևը...Ժամանակ է պետք: Բայց գիտեք, որ դատական գործեր ունեցող շատերը չեն կարող սպասել, չեն ուզենալու սպասել՝ բանկերը, որոշ գործարարներ, մաքսային և հարկային ծառայություններ... Կալանքներ կան ֆինանսների վրա...և դրանց դեմ Դուք և ԱԺ-ն անզոր եք լինելու:

Եթե մեր հասարակությունը պահանջ ունի դատարաններից, այդ պահանջը օրինականությունն է: Դատվողների մի մասի պահանջը անօրինությունն է և նրանք արդեն համաձայնություններ ունեն դատարանների հետ:

Չգիտեք, թե յուրաքանչյուր կոնկրետ դեպքում որտե՞ղ, ե՞րբ, ինչպե՞ս և ու՞մ միջև է ձևակերպվել օրինականության խախտումը: Դրանք բազմաթիվ են, բայց դրանց կարծեմ տեղյակ չէ Հայաստանի գործող իշխանությունը՝ Ազգային ժողովը և կառավարությունը: Չիմանալով՝ ինչպե՞ս է վերահաստատվելու օրինականությունը:

Դատարանի հարցը նոր չի հասունացել, պարոն վարչապետ, այն հասունացել է Հայաստանի Հանրապետության կենսագրության հետ, և մինչև «դատարանների հարց» կոչվածը չկոնկրետանա՝ դատարանի մուտքը փակելու Ձեր կոչը ուղղակի նվեր է լինելու դատական համակարգին»,-գրել է Խառատյանը ֆեյսբուքյան իր էջում։



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

15:08
Մի շարք պայմանագրային զինծառայողներ աշխատանքից ազատման դիմումներ են գրել․ Yerevan.today
Yerevan.Today-ի տավուշյան աղբյուրները հայտնում են, որ մի շարք պայմանագրային զինծառայողներ աշխատանքից ազատման դիմումներ են գրել: Մասնավորապես,...
Աղբյուր` Panorama.am
14:43
Հովհաննես Ավետիսյան. Մեզ ճշմարտության ճանապարհն է պետք՝ արդարների առաջնորդությամբ
«Վստահաբար կարելի է ասել, որ ժողովրդի գերակշիռ մասը չի ուզում այս իշխանություններին: Հապա ինչու մարդիկ տասնյակ հազարներով դուրս չեն գալիս...
Աղբյուր` Panorama.am
14:35
Ոսկանյան. Այգեգործությունից ազատ ժամանակ սպա աշխատողն չի կարող ձևավորել զինվորականության բարձրագույն պատվի սկզբունքներով ապրող «կաստան»
«Ոչ թե ողորմելի լինելիության, այլ զարգացման և հզորացման ու թշնամու նկատմամբ գերակայության նպատակ հետապնդող գալիքի Հայաստան...
Աղբյուր` Panorama.am
14:24
Նրանց համար, ովքեր արցախցիներին համարում են հյուր Հայաստանում. Արմեն Բուդաղյան
«Իմ հյուր լինելս որ՞ն է, կարող է այնքան զզվցնեք, որ մենք էլ գնանք, սփյուռքը էլ շատացնենք»։
Աղբյուր` Panorama.am
14:16
«Տպավորիչ են Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի խոհերն ու մտածումները»
«Հայկական նախագիծ» կազմակերպության համահիմնադիրներ Կարեն Իգիթյանը և Էդգար Էլբակյանն ապրիլի 26-ին Հայաստան-Վրաստան միջպետական...
Աղբյուր` Panorama.am
14:13
Պեսկով. Մոսկվան հանդես է գալիս Երևանի և Բաքվի միջև շարունակական շփումների օգտին
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Ռուսաստանը հանդես է գալիս Երևանի և Բաքվի միջև շփումների շարունակման օգտին: Նրա...
Աղբյուր` Panorama.am
14:06
Ջերմաստիճանը շարունակում է բարձրանալ
Ապրիլի 27-ի ցերեկը, 28-29-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ապրիլի 30-ի, մայիսի 1-2-ի կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև...
Աղբյուր` Panorama.am
14:03
Մի բան է, թե ինչ եք խոսում կամ հայտարարում, լրիվ այլ բան, թե ձեր վարքագծով ու գործողություններով անում. Աբրահամյանը՝ ՔՊ-ականներին
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբահամյանը գրում է.  «ՔՊ-ն արձագանքել է Կիրանցում՝ զինծառայողների հետ...
Աղբյուր` Panorama.am
13:53
«Տուն տանող երջանկությունը» պիեսում Արցախն է, եռացող կյանքն ու ապրելու մղումը
«Մե՞նք կկարոտենք այս երկիրը, թե՞ նա՝ մեզ»․ «ArmMono» միջազգային թատերական փառատոնի շրջանակում թատրոնի ճանաչված ու սիրված...
Աղբյուր` Panorama.am
13:46
Երեկ Կիրանցում ամեն ինչ տեղի է ունեցել կառավարության և նրա ղեկավարի հրահրմամբ. Բագրատ Սրբազան
«Ապօրինի գործընթացը, որ սկսել է ՀՀ կառավարությունը իր տարաբնույթ գործընկների հետ, մեզ համար անընդունելի է»,- Կիրանցում լրագրողների...
Աղբյուր` Panorama.am
13:25
Որևէ քաղաքական ուժ կամ խմբակ չպետք է լինի դոմինանտ, շարժումը պետք է մնա Բագրատ Սրբազանի գլխավորությամբ
«Սկզբից երկչոտ քայլերով կմիանան պայմանագրայինները, հետո ավելի համարձակ, հետո կսկսվի նաև ուժային մնացած կառույցների ծառայակիցների խուլ բողոքի վերածումը բացահայտ բողոքի»։
Աղբյուր` Panorama.am
13:20
Ովքեր էին Կիրանցում առանց պետհամարանիշի մեքենայի մեջ
Իջևան համայնքի Կիրանց բնակավայրի սկզբնամասում ճանապարհը փակած քաղաքացիների և ոստիկանների միջև բախում էր եղել, քանի որ քաղաքացիները թույլ չէին...
Աղբյուր` Panorama.am
13:05
Բագրատ Սրբազան. Հոգևորականությունը պաշտպանում է իր ժողովրդի շահերը իր սեփական կառավարությունից
«Ընդվզեք բոլոր օրինական միջոցներով, արտահայտեք ձեր կողմ լինել։ Բավակա’ն է, խխունջացած մի ապրեք ապրել»:
Աղբյուր` Panorama.am
12:29
Բալետի պարող Ռազմիկ Մարուքյանը «Արաբեսկ» բաց մրցույթում արժանացել է առաջին մրցանակին
Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բալետային թատերախմբի առաջատար մենապարող Ռազմիկ Մարուքյանը հանրահայտ բալետի...
Աղբյուր` Panorama.am
12:10
Բաբայան. Մոռացե՞լ եք, թե ինչպես էին հայ գերիներին ադրբեջանական «քննչականներում» ստիպում, որ այդպիսի տեսաուղերձներում նկարվեին
Փաստաբան Արսեն Բաբայանն անդրադարձել է ՔԿ հաղորդագրությանն ու հրապարակած տեսանյութին՝  հայտնելով, որ մի խումբ զինծառայողների կողմից...
Աղբյուր` Panorama.am
12:00
Պատահական չէ, որ հենց հիմա սկսում են խոսակցություններ, որ «կարող ենք Ադրբեջանից գազ գնել. Գեղամյան
«Տավուշի ապօրինի հանձման դեպքում Հայաստանի գլխավոր գազատարը` Հայաստան-Վրաստան-Ռուսաստան խողովակաշարը կհայտնվի Ադրբեջանի կատարյալ...
Աղբյուր` Panorama.am
11:49
Oպերայի և բալետի թատրոնում կկայանա Բեթհովենի 9-րդ սիմֆոնիայի համաշխարհային առաջնախաղի 200-ամյակին նվիրված երեկո
Մայիսի 5-ին Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում  կկայանա երաժշտական գլուխգործոցներից մեկի`  Լ....
Աղբյուր` Panorama.am
11:28
Մեր այնտեղ հայտնվելը եղել է պատահականություն, որի համար զղջում ենք. Կիրանցիներին այցելած զինվորականներ
Նախօրեին Կիրանցում բողոքի ցույց անող քաղաքացիներին այցելած պայմանագրային զինծառայողները հանդես են եկել տեսաուղերձով՝ հայտնելով, որ զղջում են...
Աղբյուր` Panorama.am
10:57
«Ես՝ Վարդան Ղուկասյանս, անհավատս, կանգնում եմ Հայ Առաքելական եկեղեցու կողքին»
«ԴՕԿ» կուսակցության հիմնադիր Վարդան Ղուկասյանը Telegram-ի իր ալիքում գրել է. «Ես՝ Վարդան Ղուկասյանս, ԱՆՀԱՎԱՏՍ, կանգնում եմ...
Աղբյուր` Panorama.am
10:48
Մի իշխանություն, ով 2018-ին փառաբանում էր խաղաղապահ բրիգադի որոշ զինծառայողների փողոց դուրս գալը, այսօր խոսում է դրա անթույլատրելիության մասին
«Երեկ կադրերում երևացող զինծառայողներն ակնհայտորեն այդ պահին ծառայության մեջ չէին, իսկ 2018-ին փողոց դուրս եկած զինծառայողները կոնկրետ մասնակցում հակաշխանական բողոքի երթին»:
Աղբյուր` Panorama.am
10:34
Կիրանցեցիները լավ են, ժողովուրդը լավ է. բախումներից տուժած քաղաքացի
Տավուշցի Գոհար Վարդանյանը, ով  ներկա է երեկ երեկոյան Կիրանցում քաղաքացիների ու ոստիկանների բախումներին, տեղեկացնում է. «Ես լավ...
Աղբյուր` Panorama.am
10:23
ՔԿ-ն հրապարակել է Կիրանց մեկնած զինծառայողների ուղերձը, դեպքի վերաբերյալ նախաձեռնվել է քրեական վարույթ
«Այդ ամենը սուտ է, մենք դա արել ենք պահի ազդեցության տակ, որի համար զղջում եմ, խնդրում եմ այս ամենը չքաղաքականացնել»,- ասում է Ասատուր Չոբանյանը։
Աղբյուր` Panorama.am
10:13
Խաչիկ Գալստյան. Ինչո՞ւ հենց եկեղեցին, ինչո՞ւ հենց հիմա
«Միայն եկեղեցին է կանգուն մնացել, չնայած նրան էլ են շատ հարվածել»։
Աղբյուր` Panorama.am
09:40
Թաթոյան. Տարբեր պաշտոնյաներ 2020թ. նոյեմբերից մոլորեցրել են մարդկանց հանուն սեփական պաշտոնների, շահերի ու սեփական սխալները կոծկելու
«Սա ամբողջ հայ ժողովրդի համար գոյաբանական իրավունքների ու արժանապատվության համար պայքարի մաս է»։
Աղբյուր` Panorama.am
09:32
Իշխան Չեսար Օրբելյանի պալատում պեղումներ են սկսվել
ՀՀ Վայոց ձորի մարզի Եղեգիս համայնքի Հորս գյուղում գտնվող իշխան Չեսար Օրբելյանի /14-րդ դ․/ պալատի և կից եկեղեցու տարածաքում հնագիտական...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Երեկ Կիրանցում ամեն ինչ տեղի է ունեցել կառավարության և նրա ղեկավարի հրահրմամբ. Բագրատ Սրբազան
13:57 27/04/2024

Երեկ Կիրանցում ամեն ինչ տեղի է ունեցել կառավարության և նրա ղեկավարի հրահրմամբ. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}