Փաստաբանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
Փաստաբան Հրանտ Անանյանը գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել։
Ներկայացրած գրությամբ փաստաբանը տեղեկացրել է, որ այսօր առավոտյան մի խումբ քաղաքացիներ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրի մոտ խոչընդոտել են նույն դատարանի դատավոր Դավիթ Բալայանի մուտքը դատարան և կատարել իր ծառայողական պարտականությունները, բռնություն են գործադրել դատավորի նկատմամբ, ինչի հետևանքով նա ընկել է գետնին, իսկ այդ ընթացքում հավաքվածներից մեկը վիրավորական արտահայտություններ է հնչեցրել նրա հասցեին։
Փաստաբանը խնդրել է քրեական գործ հարուցել ՀՀ Քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով՝ «Իշխանության ներկայացուցչի կամ նրա մերձավոր ազգականի նկատմամբ կյանքի կամ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելը կամ բռնություն գործադրելու սպառնալիքը՝ կապված նրա կողմից իր ծառայողական պարտականությունները կատարելու հետ» և ՀՀ Քրեական օրենսգրքի 343-րդ հոդվածի 3-րդ մաս՝ «Դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունքը, որը դրսևորվել է պաշտոնեական լիազորությունների իրականացման առնչությամբ դատավորին վիրավորելով»։
«Խնդրում եմ հարուցել քրեական գործ, ձեռնարկել քննություն և մեղավորներին ենթարկել պատասխանատվության», - նշված է փաստաբանի գրության մեջ։
Հարակից հրապարակումներ`
- Ոստիկանությունը դատարաններից երեք ահազանգ է ստացել
- Արգելափակել են նաև ՍԴ մուտքը
- ՄԻՊ-ը որևէ բողոք կամ ահազանգ չի ստացել
- Ի՞նչ է կատարվում դատարանների դիմաց
- Դատարաններից մեկում արդեն իսկ հասցրել են ապակիներ կոտրել. Ռուբեն Մելիքյան
- Մեկնարկել է «Հանուն արդար դատարանի» ակցիան
- Ոստիկանություն. Վիտալի Բալասանյանի անձի հետ կապված որևէ խնդիր չկա և չի եղել
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին