Թուրքիայում հակաօդային պաշտպանության լազերային համակարգեր կարտադրեն
Թուրքիայի առաջատար ռազմարդյունաբերական ընկերությունները համատեղ ջանքերով աշխատում են հակաօդային պաշտպանության լազերային համակարգերի նախագծման վրա։ Այս մասին տեղեկացնում է Էրմենիհաբերը։
Այդ նպատակով «SAHA İstanbul»-ի ղեկավարությամբ մեկ կոնսորցիումի մեջ միավորվել են «Aselsan», «Roketsan», «Ermaksan», «Saver», «Tübitak» գիտատեխնիկական և ռազմարդյունաբերական ընկերությունները, ինչպես նաև՝ Գեբզեի տեխնիկական համալսարանը։
Լազերային համակարգերը վերջին շրջանում «օդ-մակերևույթ» բնույթի հարձակումների դեմ կիրառվող ամենաարդյունավետ պաշտպանական միջոցներն են։ Ընդհանուր առմամբ, լազերային զենքն աշխարհում կիրառվում է երեք հիմնական ուղղություններով՝ ցամաքային զենքերի դեմ, դրոնների դեմ և օդային ռմբակոծիչների դեմ պայքարի համար: