Արամ Վարդևանյան. ՀՀ դեմ ընդունված որոշումների մի ստվար զանգվածը չէր լինի, եթե Վճռաբեկ դատարանը առաջնորդվեր իրավունքի գերակայությամբ
Սահմանադրության և օրենսդրության վերլուծության արդյունքում չհայտնաբերեցի Վճռաբեկ դատարանի դատավորների իրավունք/լիազորությունը մեկնաբենելու ՀՀ Սահմանադրական դատարանի որոշումները: Վճռաբեկ դատարանի հրապարակած հայտարարությանն արձագանքել է իրավաբան, Սահմանադրական դատարանում Ռոբերտ Քոչարյանի ներկայացուցիչ Արամ Վարդևանյանը։
Նա ընդգծում է, որ Բարձր դատարանի կողմից արձանագրած Վճռաբեկ դատարանի քրեական պալատի խախտումները, հատկապես ՀՀ Սահմանադրության 6-րդ հոդվածի խախտման փաստը՝ պետք է անխուսափելիորեն ունենա համարժեք իրավական հետևանքներ, այդ թվում Բարձրագույն դատական խորհրդի կողմից:
«Միաժամանակ առաջարկում եմ հատուկ ուշադրություն դարձնել այն փաստի վրա, որ այդ երկու որոշումների հետ կապված այդ նույն Վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավոր, քրեական իրավունքի առավել հեղինակավոր գիտնական Ս. Ավետիսյանը ունեցել է հատուկ կարծիք, որը ըստ էության բխում էր ՀՀ Սահմանադրության և ՀՀ օրենսդրության պահանջներից:
Հիշեցման կարգով նշեմ. Մարդու իրավունքների Եվրոպական դատարանի ՀՀ դեմ ընդունված որոշումների մի ստվար զանգվածը չէր լինի, եթե Վճռաբեկ դատարանը իրապես և մշտապես առաջնորդվեր իրավունքի գերակայության սկզբունքով»,-գրել է Արամ Վարդևանյանը։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ