Արմեն Գրիգորյանը՝ Արդբեջանի պաշտպանության նախարարի առաջնագծից փախուստի մասին
«Մեր զինված ուժերը պատրաստ են կատարել իրենց առջև դրված բոլոր առաջադրանքները»,- այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ անդրադառնալով Ադրբեջանում իրականացվող ֆլեշմոբերին, մասնավորապես, Շուշին գրավելու մասին հայտարարություններին։
Նա նաև նշեց, որ Արդբեջանի պաշտպանության նախարարը հայտարարել էր՝ ՀՀ պաշտպանության նախարարին կդիմավորի Երևանում, բայց նա վերջերս առաջին գիծ գալով փախուստի էր դիմել՝ հայ զինվորների կողմից վերահսկողության տակ հայտնվելուց հետո։
Արմեն Գրիգորյանն անդրադարձավ նաև վարչապետի՝ «հասունացել է ժամանակը՝ 2016 թվականի ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող Ազգային ժողովի քննիչ հանձնաժողով ստեղծելու» հայտարարությանը։ «Մինչև ապրիլյան պատերազմը պատկերացում կար, որ գոնե անվտանգության հարցում մեծ խնդիրներ չունենք, բայց պատերազմը ցույց տվեց, որ ունենք այդպիսի խնդիրներ և դրանք լուրջ են։ Հենց հանձնաժողովի քննությունը հնարավորություն կտա բարձրացնել այն բոլոր խնդիրները, որոնք եղել են ապրիլյան պատերազմի ընթացքում, լուծում տալ դրանց և այնպես անել, որ հետագայում այլևս չհայտնվենք այդպիսի իրավիճակում։ Այսինքն՝ դա ավելի շատ պաշտպանական և անվտանգության համակարգերի արդյունավետությունը բարձրացնելու նպատակ ունի»։
Լրահոս
Տեսանյութեր
Մի կողմում հայ ժողովուրդն է, մյուս կողմում թշնամին և մեր իշխանությունը միասին. Դավիթ Անանյան