Չեմ կարծում, որ կարող է 30 կիլոմետրանոց անվտանգության գոտի ստեղծվել. Ջեյմս Ջեֆրի
Սիրիայի հարցով ԱՄՆ-ի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ջեֆրին հայտնել է, որ առայժմ Սրիայի հյուսիսում անվտանգության գոտու վերաբերյալ Թուրքիայի պահանջը դրական պատասխանի չի արժանացել։ Ինչպես հայտնի է, Թուրքիան ցանկանում է, որ Սիրիայում ստեղծվելիք անվտանգության գոտին անցնի իր վերահսկողության տակ։
«Չեմ կարծում, որ կարող է 30 կիլոմետրանոց անվտանգության գոտի ստեղծվել։ Մենք դեռ չենք ընդունել անվտանգության գոտու վերաբերյալ Թուրքիայի պահանջը։ Ընդհանուր առմաբ Թուրքիան փորձում է Սիրիայի կառավարության դիրքորոշումը փոխել։ Այդ հարցում մենք միակարծիք ենք։ Մենք չենք ցանկանում Սիրիայում տեսնել երկրորդ Քանդիլը »,- Ըստ Էրմենիհաբերի, ասել է ամերիկացի պաշտոնյան։
Հիշեցնենք, որ ավելի վաղ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Սիրիայում անհրաժեշտ է 32կմ խորությամբ անվտանգության գոտի ստեղծել: Թուրքիայի նախագահն էլ դրական էր գնահատել այդ առաջարկը և պահանջել էր, որ այն անցնի Անկարայի վերահսկողության տակ։