Նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է «Ժառանգություն» կուսակցության ղեկավարների հետ
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպել է «Ժառանգություն» կուսակցության նախագահ Անդրանիկ Գրիգորյանի, փոխնախագահ Նարինե Դիլբարյանի և գործադիր մարմնի անդամ Գագիկ Մարգարյանի հետ:
Նախագահի աշխատակազմի փոխանցմամբ, հանդիպման ընթացքում, որը նախաձեռնել էր «Ժառանգություն» կուսակցությունը, զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստանի և Արցախի ներքին ու արտաքին քաղաքականությանը, ՀՀ պետական կառավարման հետագա ժողովրդավարացմանը վերաբերող հարցերի շուրջ:
Հարակից հրապարակումներ`
- Նախագահ Արմեն Սարգսյանը հյուրընկալել է ՀՅԴ ներկայացուցիչներին
- Ազատության հրապարակում իշխանություններին դեղին քարտ ցույց տվեցին
- «Ժառանգություն». Կոչ ենք անում վարչապետին զերծ մնալ արկածախնդրական քայլերից
Լրահոս
Տեսանյութեր
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան