Ավստրիայի նախագահն ասել է նոր կանցլերի անունը
Ավստրիայի նախագահ Ալեքսանդր Վան դեր Բելլենը որոշել է պաշտոնանկ անել կանցլեր Սեբաստյան Կուրցի կառավարությունը: 360tv.ru-ի հաղորդմամբ, նրան այդ պաշտոնում ժամանակավորապես կփոխարինի փոխկանցլեր Հարտվիգ Լեգերը:
Ավելի վաղ Ավստրիայի Ազգային խորհրդի պատգամավորները անվստահություն էին հայտնել Կուրցի կառավարությանը: Ավստրիայում առաջին դեպքն է վերջին 74 տարում, երբ վարչապետին հեռացնում են ժամկետից շուտ: Իր պաշտոնն արդեն լքել է նախկին փոխկանցլեր Հայնց-Քրիստիան Շտրախեն:
Կառավարական ճգնաժամը սկսվել էր, երբ ԶԼՄ-ները հրապարակել էինն 2017 թվականի մի տեսագրություն, որում Շտրախեի բանակցություններն են «ռուս օլիգարխի ազգականահու հետ»:
Վերջինիս առաջարկվում էր մեդիաակտիվներ գնել: Փոխարենը կուսակցությունը գումար և PR կստանար ընտրություններից առաջ: Տեսագրության հրապարակումից հետո կանցլեր Կուրցը հրաժարվել էր կառավարող կոալիցիա կազմել Շտրախեի կուսակցության հետ և հաղորդել էր արտահերթ ընտրություններ անցկացնելու մտադրության մասին:
Լրահոս
Տեսանյութեր
Բագրատ Սրբազան. ՔՊ անդամներ արդեն իսկ ներքին ուղերձներ են հղում, թե ինչպես կարող են միանալ մեզ