Հայաստանի եզդիաբնակ գյուղում կանայք առաջին անգամ ընտրության են մասնակցում
Արագածոտնի մարզի Սորիկ գյուղում հունիսի 9-ին ավագանու անդամի հերթական ընտրություններ են նշանակված։ Այս տարի առաջին անգամ ընտրություններին կանայք են մասնակցելու։
Թալինի տարածաշրջանում գտնվող գյուղի բնակիչները եզդիներ են։ Ինչպես Panorama.am-ի հետ զրույցում մանրամասնեց գյուղապետ Վազիր Բաքոյանը՝ լավ օրից չէ, որ կանայք ներգրավել են ընտրական գործընթացին։
«Գյուղը դատարկվել է, տղամարդիկ լրիվ արտագնա աշխատանքի են մեկնել Ռուսաստան, մնացել է 15 տնտեսություն, բա ի՞նչ անենք»,-ասաց նա։
Մարզետարանի էջում հրապարակված տվյալների համաձայն, ավելի վաղ գյուղն ունեցել է 23 տնտեսություն։
Ավագանու անդամի համար առաջադրված վեց թեկնածու կան, նրանցից երկուսն են կանայք՝ Գյուլիզար Թամոյանն ու Գյուլիզար Սմոյանը։ Նրանք անկուսակցական են, ինքնաառաջադրված։ Գյուղի գործող ավագանին հինգ անդամ ունի։ Ակնկալվում է, որ կանանցից առնվազն մեկը կլինի ավագանիում։
Գյուղապետ Բաքոյանը նաև հպարտանում է, թող աշխարհը տեսնի, որ եզդի կանայք էլ են սկսում ընտրությունների մասնակցել։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Ոստիկանները Բագրատ Սրբազանին և ԱԺ պատգամավորներին թույլ չեն տալիս մուտք գործել Կիրանց