Ֆիջիում հանգստացող ամուսինները մահացել են խորհրդավոր հիվանդությունից
Ֆիջիում հանգստացող երկու ամերկացի է մահացել։ Ռիա նովոստին, հղում անելով Daily Mail-ին, գրում է, որ ամերիկյան Ֆորտ-Ուերտ քաղաքից Դևիեդ և Միշել Պոլ ամուսինները մայիսի 20-ից հանգստացել են Ֆիջիում։ Հարազատների և ընկերների խոսքով, երկուն էլ առողջ են եղել և իրենց լավ են զգացել։
Ֆիջի հասնելու հաջորդ օրվանից նրանք բողոքել են առողջական վիճակից։ Սկզբում մահացել է կինը։ Դևիդին պետք է տեղափոխեին Ավստրալիա հոսպիտալացման, բայց չեն հասցրել, նա մահացել է։ Մինչ այժմ մահվան պատճառը հայտնի չէ։ Ֆիջի իշխանությունները տեղի ունեցածը հետաքննում են։ Չեն բացառում, որ ամուսինները շատ վտանգավոր վիրուսով են վարակվել։
Նրանց մարմինները կտեղափոխեն հայրենիք բոլոր անհրաժեշտ փորձաքննություններն անելուց հետ։ Նրանք ունեին երկուամյա որդի։