Աշոտ Ղուլյանն ընդունել է Թավթս համալսարանի պրոֆեսորին
Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը հունիսի 5-ին ընդունել է Թավթս համալսարանի Ֆլեթչերի իրավունքի և դիվանագիտության դպրոցի պրոֆեսոր Մայքլ Գլենոնին:
Արցախի Հանրապետության Ազգային ժողովի լրատվության և հանրության հետ կապերի բաժնից հայտնում են, որ հանդիպմանը զրուցակիցները մտքեր են փոխանակել միջազգային իրավունքի, տարածաշրջանային իրադրության, Արցախի միջազգային հեղինակության բարձրացման թեմաների շուրջ:
Մայքլ Գլենոնը սահմանադրական և միջազգային իրավունքի վերաբերյալ բազմաթիվ հոդվածների և գրքերի հեղինակ է:
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ